Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+14.09 oC

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

16:36 03.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում ներառված է եղել ֆինանսական կազմակերպություններում տեսողության և լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններից օգտվելու մատչելիության վերաբերյալ հարցը։

Քննարկվել են տեսողության խնդիր ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում պայմանագրերին ծանոթանալու դժվարությունների, լսողության խնդիր ունեցող անձանց դեպքում՝ գործարքների ընթացքում հաղորդակցության խնդիրների, ինչպես նաև տարեց կամ ծանր հիվանդություն ունեցող անձանց դեպքում՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջի վերաբերյալ հարցեր։

Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակելու և նորից շրջանառելու հարցին։

Ներկայացված հարցերի առնչությամբ սահմանվել են վերջնաժամկետներ․ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կներկայացվեն առաջարկներ՝ խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.10.2024

SHANTNEWS

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

21:55 04.10.2024

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ […] ...

Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան.  Washington Post

21:50 04.10.2024

Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան. Washington Post

Հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման հետևանքով առնվազն 20 բալիստիկ հրթիռ է խոցվել իսրայելական Նևաթիմ ավիաբազային, գրում է ամերիկյան Washington Post թերթը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման հետևանքով իսրայելական Նևաթիմ ավիաբազան և մի շարք այլ ռազմաբազաներ փոքր վնաս են կրել, մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

21:45 04.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են նոր զանգվածային հրետակոծությունների Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ օդային հարձակման ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի շրջակայքում, ընդհանուր առմամբ, այս ընթացքում արձակվել է գրեթե 70 արկ։ Մասնավորապես, 15 հրթիռ թռչել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ, 20 արկ արձակվել է Միցպե […] ...

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

21:44 04.10.2024

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել […] ...

Մեծ Բրիտանիան հետաձգել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսային հսկողության սահմանումը

21:40 04.10.2024

Մեծ Բրիտանիան հետաձգել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսային հսկողության սահմանումը

Մեծ Բրիտանիան ևս մեկ անգամ հետաձգել է Եվրամիությունից ապրանքների ներմուծման նկատմամբ լիարժեք մաքսային հսկողություն սահմանելու վերջնաժամկետը՝ այս անգամ մինչև 2025 թվականի հունվարի վերջ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով բրիտանական մաքսային ներկայացուցչին։ Հրատարակության համաձայն՝ բրիտանական կառավարությունը նախատեսում էր հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից ներմուծման անվտանգության հայտարարագրեր մտցնել։ Նույն ժամկետում նախատեսվում էր ներդնել «Միասնական առևտրի պատուհանը», հարթակ, որը թույլ կտա […] ...

BACK_TO_TOP