«Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը». Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+30.09 oC

«Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը». Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում

17:42 02.07.2024

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:

Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի եւ բանաձեւի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է եւ անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանաձեւի նախագծում անդրադարձ է կատարվում նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ներկա, քաղաքական իրավիճակին, մասնավորապես` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին: Եվ ես նախատեսել էի խոսել Հայաստանի խաղաղության ձգտման մասին, եւ, ինչպես իմ գործընկերն ասաց, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն համաձայն: Ավելին, վերջերս Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը` վերը նշված սկզբունքների հիման վրա:

Բայց Հայաստանի կառավարության այս առաջարկը հակադարձվեց ճիշտ նույն պահանջով, որը հենց նոր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակը` խոսելով Հայաստանի Սահմանադրության մասին: Բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաեւ այն մասին, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաեւ միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է, եւ ես կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ ներքին գործերին, ինչն անընդունելի է:

Եվ այստեղ ես կցանկանայի մեջբերել բանաձեւի նախագծի 45-րդ կետը` «Վեհաժողովը ողջունում է միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսության խթանմանը, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ ջանքերը»:

Հարգելի’ գործընկերներ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է: Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ եւ կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետեւյալն է. «Եղե’ք ներգրավված եւ մի’ անտեսեք մեր տարածաշրջանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկեսար և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:15 07.07.2024

Ոսկեսար և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեթաս, իսկ ժամը 12։00-ին Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն: ...

Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

11:15 07.07.2024

Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի […] ...

ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ

10:42 07.07.2024

ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ

Հուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում […] ...

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

23:00 06.07.2024

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […] ...

SHANTNEWS

22:00 06.07.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

21:45 06.07.2024

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […] ...

BACK_TO_TOP