BRICS-ի երկրները քննարկել են բնապահպանական խնդիրների լուծման ուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+28.09 oC

BRICS-ի երկրները քննարկել են բնապահպանական խնդիրների լուծման ուղիները

15:03 02.07.2024

Նիժնի Նովգորոդում բնապահպանական խնդիրների վերաբերյալ BRICS-ի միջոցառումների առաջին օրվա շրջանակներում քննարկումներ են ծավալվել «BRICS մաքուր գետեր» ծրագրի իրականացման, BRICS-ի գործընկերություն հանուն բնապահպանական կայուն քաղաքների նախաձեռնության, ինչպես նաև երիտասարդության դերի մասին բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Մասնակիցներին, մասնավորապես, ներկայացվել են նավահանգստային տարածքների ծովի հատակը պլաստիկից և այլ աղբից մաքրելու նորարարական տեխնոլոգիաներ, իսկ երկրների ներկայացուցիչները քննարկել են միկրոպլաստմասսաների ուսումնասիրման հարցեր: Մոսկվան և Նիժնի Նովգորոդի մարզը ներկայացրել են քաղաքների էկոլոգիայի բարելավմանն ուղղված իրենց աշխատանքները։ Իսկ Ռուսաստանի էկոլոգիական ընկերության մասնակցությամբ կողմերը քննարկել են բնապահպանական խնդիրների լուծմանը երիտասարդներին ներգրավելու հարցեր։

Հիշեցնենք, որ 2024 թվականին BRICS-ի նախագահությունն անցել է Ռուսաստանին։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է շուրջ 200 քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցառում Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքներում։
BRICS-ը միջպետական ասոցիացիա է, որն ի սկզբանե ձևավորվել է Բրազիլիայի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի կողմից:

2024 թվականի հունվարին Իրանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Եթովպիան և Սաուդյան Արաբիան միացան հնգյակին՝ BRICS-ը վերածելով տասի: BRICS-ը դարձել է բազմամասնագիտական ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է հիմնական «սյուների» վրա՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակույթ և հումանիտար կապեր: BRICS-ի գործընկերների միջև հարաբերությունները կառուցված են հավասարության և փոխադարձ հարգանքի, ինչպես նաև թափանցիկության, պրագմատիզմի, համերաշխության և երրորդ կողմերի դեմ չուղղորդվելու սկզբունքների հիման վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

11:15 07.07.2024

Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի […] ...

ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ

10:42 07.07.2024

ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ

Հուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում […] ...

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

23:00 06.07.2024

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […] ...

SHANTNEWS

22:00 06.07.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

21:45 06.07.2024

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […] ...

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

21:32 06.07.2024

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

Իրանի իրավապահները Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ձերբակալել են ութ ահաբեկիչների։ Այս մասին հայտարարել է հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի նախընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։ «Ընտրություններին նախորդող երեկոյան ութ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր», – ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ «ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամները կապեր ունեին արտասահմանում և […] ...

BACK_TO_TOP