Ինչպես կարող էր գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը. մեդիափորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Ինչպես կարող էր գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը. մեդիափորձագետ

15:57 12.09.2018

Ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը շեշտել է, որ գաղտնալսման սարք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր մեծահարուստ: Այնուհետև թվարկել է գաղտնալսման այլ տարբերակներ ևս: Մարտիրոսյանը նշել է, որ սրանք վարկածներ են, այլ ոչ թե հանցագործության մասին հաղորդում կամ որևէ մեղադրանք:

«Նախ, ասեմ, որ կարող է գաղտնալսվել օպերատորի մակարդակով: Բացի դրանից՝ չգիտեմ՝ ինչպիսին են ԱԱԾ-ում ներքին գործառույթները, բայց նշեմ, որ այնտեղ կա գաղտնալսման վարչություն, որտեղ կարող են լինել անբարեխիղճ աշխատողներ: Տեսականորեն կարող են լինել նաև այլ երկրի հատուկ ծառայությունները: Եկեք հասկանանք, որ Հայաստանը գտնվում է ռադիոէլեկտրոնային հետախուզության տակ»,- ասել է նա:

Ձայնագրությունն ու դրան հետևող գործընթացները, ըստ Մարտիրոսյանի, չեն կարող ազդեցություն ունենալ հասարակական տրամադրությունների և ընտրության ելքի վրա:

«Գաղտնալսման հնարավորությունները շատ են, բայց խնդիրն այն է, որ խոսվել է բաց հեռախոսակապով: Նման դեպքերում պետք է միշտ պատրաստ լինես գաղտնալսման: Սա չի վերաբերում միայն հատուկ ծառայություններին: Օրինակ՝ լրագրողները ևս պոտենցիալ ռիսկային գոտում են գտնվում»,- նշել է Մարտիրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...

«Ռոման»  հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

15:57 28.04.2025

«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...

Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

15:54 28.04.2025

Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

Կիևը, ինչպես և Ռուսաստանը, պետք է հրադադար հայտարարի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս կոչն է պարունակում մայիսի 8-11-ը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ «Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծում է Մոսկվան Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել […] ...

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

15:47 28.04.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող […] ...

Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

15:45 28.04.2025

Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից՝ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակության-ոստիկանության կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի […] ...

Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում

15:42 28.04.2025

Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը ժամը 10։00-ից 16։00-ն կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։ Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․ ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ […] ...

BACK_TO_TOP