Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+35.09 oC

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

22:35 01.07.2024

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Դիլիջանի հյուրանոցներից մեկում

14:08 06.07.2024

Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Դիլիջանի հյուրանոցներից մեկում

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են չհրկիզվող […] ...

Բուրյաթիայի սրճարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային թունավորում

13:53 06.07.2024

Բուրյաթիայի սրճարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային թունավորում

Բուրյաթիայի Գուսինոօզերսկ քաղաքի սրճարաններից մեկում սննդից թունավորվել է 44 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Բուրյաթիայի դատախազությունը հայտնել էր, որ Գուսինոօզերսկի շրջանային հիվանդանոց է դիմել 22 մարդ՝ սուր թունավորման ախտանշաններով, որոնցից 13-ը երեխա է։ Հոսպիտալացվել է 10 հիվանդ, որոնցից ութը՝ երեխա։ Հանրապետության դատախազությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ ...

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

13:40 06.07.2024

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ «Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Դա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլ նաև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում՝ ոչ միայն թյուրքական աշխարհի, […] ...

Կոսմետոլոգն ասել է, թե մաշկային ինչ խնդիրների կարող են բախվել սուրճի սիրահարները

13:27 06.07.2024

Կոսմետոլոգն ասել է, թե մաշկային ինչ խնդիրների կարող են բախվել սուրճի սիրահարները

Սուրճի սիրահարների մոտ կարող են մաշկային խնդիրներ առաջանալ այս ըմպելիքը շատ հաճախ օգտագործելու հետևանքով: Այս մասին զգուշացնում է կոսմետոլոգ Նատալյա Բուբենչիկովան, փոխանցում է lenta.ru-ն: Սուրճը միզամուղ հատկություն ունի և կարող է հանգեցնել մաշկի չորացման, ջրազրկման: Ուստի այս ըմպելիքի սիրահարներին անհրաժեշտ է անընդհատ լրացնել ջրային հաշվեկշիռը։ Օրինակ՝ յուրաքանչյուր բաժակ սուրճից հետո կարելի է մեկ բաժակ ջուր […] ...

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:16 06.07.2024

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և […] ...

Լոռու մարզում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 տուժած

13:07 06.07.2024

Լոռու մարզում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի […] ...

BACK_TO_TOP