Ոչ ոք չի ցանկանում, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի․ Բլինքեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+31.09 oC

Ոչ ոք չի ցանկանում, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի․ Բլինքեն

21:00 01.07.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, ո՛չ էլ նրան աջակցող Իրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր պատերազմով, սակայն այն կարող է բռնկվել իրենց կամքին հակառակ։

«Գլխավոր խաղացողներից ոչ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Իսրայելը պատերազմ չի ուզում: Ես չեմ հավատում, որ «Հըզբոլլահը» պատերազմ է ուզում: Լիբանանը հաստատ պատերազմ չի ուզում, քանի որ կլինի նրա հիմնական զոհը:

Ես չեմ հավատում, որ Իրանը պատերազմ է ուզում, մասամբ այն պատճառով, որ նա չի ցանկանում, որ «Հըզբոլլահը» կործանվի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Brookings վերլուծական կենտրոնում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը կարծում է, որ Օրբանի այցը Ռուսաստան չի նպաստում Ուկրաինայում խաղաղությանը

11:00 06.07.2024

Սպիտակ տունը կարծում է, որ Օրբանի այցը Ռուսաստան չի նպաստում Ուկրաինայում խաղաղությանը

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան չի նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ «Մենք մտահոգված ենք, որ վարչապետ Օրբանն ընտրել է այս այցը Մոսկվա, որը չի նպաստում խաղաղության գործընթացին և հակաարդյունավետ է Ուկրաինայի ինքնիշխանության, ամբողջականության և անկախության խթանման գործում», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը: Նա լրագրողների հետ […] ...

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

10:48 06.07.2024

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի հետ և ասել, որ ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։ «Այսօր ավելի վաղ նախագահ Բայդենը զանգահարել է Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին՝ շնորհավորելու նրան երեկվա ընտրություններից հետո նշանակվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ […] ...

Կուլեբան հայտարարել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի այցի մասին

10:36 06.07.2024

Կուլեբան հայտարարել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի այցի մասին

Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ​​ծառայության նոր ղեկավար Դեյվիդ Լամմին ընդունել է ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի՝ Ուկրաինա այցելելու հրավերը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների և Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը։ «Արտաքին գործերի պետքարտուղարն ընդունեց Ուկրաինա այցելելու իմ հրավերը»,- Telegram-ի ալիքում Կուլեբային […] ...

Բժիշկը զգուշացրել է նախաճաշին որոշ մթերքներ չուտել

10:24 06.07.2024

Բժիշկը զգուշացրել է նախաճաշին որոշ մթերքներ չուտել

Նախաճաշին պետք է խուսափել սուրճից, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Զարուբինան։ Բժիշկը gazeta.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է խուսափել որոշ հանրաճանաչ մթերքներ և ըմպելիքներ օգտագործելուց։ Բժիշկը մարդկանց հորդորել է սուրճ չխմել դատարկ ստամոքսին, քանի որ ըմպելիքը գրգռում է լորձաթաղանթը։ Սուրճը կարող է նաև այրոց առաջացնել որոշ մարդկանց մոտ և առաջացնել ծանրության զգացում։ Շատ հյութեր նույն բացասական ազդեցությունն […] ...

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

10:11 06.07.2024

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արագածի, Կողբի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր Արեշ 7փ․ 1-10; 11փ․ 69-183; 22փ․ 1-14; 24փ․ 1-40 առանձնատներ, 11։00-17:00 Չարենցի 84 շենքի բնակիչ բաժանորդները և հարակից ոչ բնակիչ […] ...

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

10:07 06.07.2024

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության […] ...

BACK_TO_TOP