ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+27.09 oC

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

19:00 01.07.2024

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի դիտարկմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ի վրա եղել են ճնշումներ, հատկապես ինքնիշխանության տեսակետից, և երկիրը դրան կարողացել է դիմակայել հենց ժողովրդավարության միջոցով։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ-ն ժողովրդավարական համակարգ չունենար, ապա դժվար թե կարողանար այդ ճնշումներին դիմակայել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԽ քարտուղարը նման կարծիք է հայտնել Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում։

Արմեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ ֆորումի անցկացումը շատ կարևոր է, քանի որ ժողովրդավարությունն առանց հանրային քննարկման ավելի քիչ դիմակայուն է, և այդ առումով շատ կարևոր են այսպիսի հանրային քննարկումները։

Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության և անվտանգության միջև իրականում հակադրություն չկա:

«Փորձում են հակադրություններ ստեղծել, բայց միանշանակ է, որ ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է: Նախ կայուն է ակնկալիքների առումով, փոփոխությունները ընտրությունների միջոցով են տեղի ունենում և հաճախ հանրային ընկալումների փոփոխություններն արտահայտվում են ընտրությունների միջոցով»,-իր խոսքում նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը՝ շեշտելով, որ իր համոզմամբ՝ ժողովրդավարական համակարգերն ամենակայունն են և անվտանգ են։

Ըստ Գրիգորյանի՝ 2018-ից սկսած ՀՀ կառավարության աշխատանքային ուղղություններից մեկը եղել է նաև այն, որ փորձ արվի ընդլայնել անվտանգության հայեցակարգի ընկալումը։

«Երբեմն փորձ է կատարվում շատ նեղ հասկացության մեջ անվտանգությունն ընկալել, այսինքն՝ դա ընկալել հիմնականում Զինված ուժերի կամ անվտանգության ինստիտուտների մասով, բայց իրականության մեջ անվտանգությունը շատ մեծ հասկացություն է, և շատ դեպքերում ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից, և եթե որևէ պահի անվտանգության ինստիտուտներն իզոլացված են աշխատում, դա միայն բացասական ազդեցություն է ունենում», – ասել է Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ժողովրդավարությունը եղել է այն հիմնական գործիքը, որով ՀՀ-ն կարողացել է քաղաքական ճգնաժամերը հաղթահարել։

Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն արդեն ընտրություններն են, և այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի, ու դա հիմնական հաջողություններից մեկն է։

«Առնվազն վերջին 4 տարիներին՝ 2020 թվականի պատերազմից հետո, Հայաստանն իր վրա եղած ճնշումներին՝ հատկապես ինքնիշխանության տեսակետից, կարողացել է դիմակայել ժողովրդավարության միջոցով։ Համոզված եմ՝ եթե ՀՀ-ն ժողովդավարական համակարգ չունենար, դժվար թե այդ ճնշումներին դիմակայեր», – ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

23:10 05.07.2024

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն […] ...

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2024

SHANTNEWS

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

21:55 05.07.2024

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

21:51 05.07.2024

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […] ...

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

21:47 05.07.2024

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին): Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP