16:15 12.09.2018
Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ահազանգում են` Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆախրադդին Աբոսզոդան։ Հայկական փորձագիտական շրջանակներից տեսակետներ են հնչում, որ սա մեսիջ է նաև Հայաստանին: Ո՞րն է այս ձերբակալության դրդապատճառը, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է ցուցաբերի այս պարագայում, այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
«Նախ` ճշտենք, թե ով է Ֆախրադդին Աբոսզոդան: Նա ամենևին էլ թալիշական շարժման առաջնորդը չէ: Նա թալիշ հասարակական-քաղաքական գործիչ է, բայց շարժման առաջնորդը չէ: Այդ շարժումը ղեկավարում է Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ, գնդապետ Ալաքրամ Հումմաթովը, որը բնակվում է Նիդեռլանդներում, և որի մի քանի հրամաններով վերջերս կազմավորվել է Թալիշ-Մուղանյան Հանրապետության վտարանդի կառավարություն, հետևաբար, Աբոսզոդան թալիշական շարժման առաջնորդը չի եղել և չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ ձերբակալման փաստին, ապա, ըստ իրանագետի, ինչ-որ առումով տարօրինակ է թվում նման ձերբակալումը, որովհետև այն մասնագետները, որոնք քաջ ծանոթ են թալիշական շարժմանը, ոչ թե հետևում են դրա սոսկ ցցուն, աղմկալից դրվագներին, գիտեն, որ Աբոսզոդան թալիշական հասարակական-քաղաքական շարժման համատեքստում չունի համակիրներ և չի ներկայացնում թալիշական որևէ խմբավորում ներթալիշական խնդիրներում, այլ, ըստ էության, գործում է միայնակ: Ոսկանյանի խոսքով` այս իմաստով ինչ-որ տեղ տարօրինակ է նման գործչի ձերբակալումը, որը փաստացի, եթե խոսքային մակարդակը հաշվի չառնեն, որևէ կոնկրետ գործողություն չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ:
«Կարելի է եզրակացնել, որ գործ ունենք երկու սցենարի հետ: Սցենար առաջին` վերջինիս ձերբակալության միջոցով ստեղծել հերոսական աուրա, հերոսական լուսապսակ, և այդ լուսապսակի համատեքստում ձևավորել Թալիշ-Մուղանյան Հանրապետության վտարանդի կառավարությանը և Ալաքրամ Հումմաթովին հակադիր բևեռ: Երկրորդը, կրկնեմ, ըստ էության, խոսքային մակարդակից բացի, Ադրբեջանական Հանրապետության համար որևէ վտանգ չներկայացնող գործչի ձերբակալությունը կարող էր լինել զգուշացում ընդհանրապես թալիշական քաղաքական գործիչներին առ այն, որ եթե ձերբակալվում է նման գործիչ, ապա իրական քայլեր ձեռնարկող գործիչները պետք է զգուշանան, լռեն և որևէ քայլ չձեռնարկեն Ադրբեջանական Հանրապետության դեմ»,- նշեց իրանագետը:
Ոսկանյանի խոսքով` պարզելու համար, թե որն է այս ձերբակալության իրական դրդապատճառը և ինչ զարգացումներ կունենա խնդիրը, պետք է սպասել և տեսնել, թե առաջիկայում ինչ որոշում կկայացվի նրա ճակատագրի շուրջ: Իրանագետն ընդգծեց` ակնհայտ է, որ ամեն դեպքում գործ ունեն մարդկային ճակատագրի հետ, և ելնելով զուտ մարդասիրական նպատակներից` ցանկացած նման ձերբակալություն չի կարող ընդունելի լինել, բայց դրան հաղորդել շատ խոշոր քաղաքական լիցք կամ խոշոր նշանակություն տալ, կարծում է` տեղին չէ:
Արձագանքելով տեսակետներին, թե Հայաստանից պետք է արձագանք հնչի այս ձերբակալությանը, Ոսկանյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Հայաստանը պետական մակարդակով պետք է որևէ արձագանք հնչեցնի այս կոնկրետ դեպքի կապակցությամբ, որովհետև առաջինը` դեպքը չի առնչվում մեր անմիջական խնդիրներին, երկրորդը` խնդիրն առաջին հերթին լուծվում է ռուսական հարթության մեջ, և այս համատեքստում, կարծում է, Հայաստանից ավելորդ արձագանքների կարիք չկա:
Հարցին` հնարավո՞ր է կանխագուշակել` Աբոսզոդան կարտահանձնվի՞ Ադրբեջանին, թե՞ կբավարարվեն ձերբակալությամբ, իրանագետը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ պետք է սպասել` տեսնելու համար, թե ինչ զարգացումներ կլինեն: Առայժմ պարզ չէ` գործ ունենք, այսպես ասեմ, ռուսակա՞ն սցենարի հետ, ադրբեջանակա՞ն, թե՞ որևէ այլ խաղացողի սցենարի հետ: Ամեն դեպքում Հայաստանում հասարակական և մշակութային մակարդակում շատ սերտ կապեր կան թալիշական շարժման իրական առաջնորդների և շարժման մեջ իրական դերակատարություն ունեցող անձանց հետ և այդ կապերը շարունակելու են պահպանվել: Հայկական կողմից թալիշական հասարակական-քաղաքական շարժմանը և Թալիշստանի վտարանդի կառավարությանը, կարծում եմ՝ թե՛ հասարակական, թե՛ մշակութային, թե՛ լրատվական մակարդակում պետք է օժանդակություն տրամադրվի, խոսքը, մասնավորապես, լրատվական հարթակներն այդ վտարանդի կառավարության տրամադրության տակ դնելու, կամ այդ հարթակներով նրանց օժանդակելու մասին է»:
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...