ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանում առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+25.09 oC

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանում առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

15:41 01.07.2024

Եվրոպական միությունը եղել և շարունակում է լինել բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի կարևոր, առանցքային գործընկերը․ ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս հարցում Երևանի ամենամեծ դոնորներն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում ողջույնի խոսքում ասաց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Մենք աջակցում ենք Հայաստանի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, նաև արդարադատության ու ոստիկանության բարեփոխումների հարցում ենք աջակցում։ Աջակցում ենք գենդերային հավասարության, կանանց հավասարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, երեխաների իրավունքների, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության առումներով:

Հատկապես կցանկանայի նշել մեր համագործակցությունը ՆԳՆ-ի հետ։ Մենք Հայաստանին նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում: Կարծում եմ՝ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ ԵՄ-ն մոտ 76 ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որպեսզի ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իր գործառույթներն իրականացնել»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ շեշտելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել և իր փորձով կիսվել Հայաստանի հետ՝ այդ բարեփոխումներն ի կատար ածելու գործում։

Վասիլիս Մարագոսը նաև անդրադարձել է արդարադատության նախարարության ռեֆորմներին ուղղված ԵՄ աջակցությանը և նշել, որ մոտ 40 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն է տրամադրվել ՀՀ կառավարությանը ։

«Դատական իշխանության արդյունավետության ուղղությամբ ենք աշխատում, ինչպես նաև առհասարակ արդարադատության հասանելիության ուղղությամբ ենք աշխատում, որը շատ կարևոր է խոցելի խմբերի համար»,- տեղեկացրել է Մարագոսը՝ հավելելով, որ աշխատանքները տարվում են տարբեր դերակատարների հետ՝ Եվրոպայի խորհրդի հետ, որն այդ չափորոշիչները սահմանող կառույցն է Եվրոպայում։

ԵՄ դեսպանն իր խոսքում նաև ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի շուրջ։

«Ես, իհարկե, ակնկալում եմ, որ ժողովրդավարությունը լինելու է այս համագործակցության առաջնագծում»,- նշել է դեսպանը։

Վերջինս կարևորել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերը․

«Այն իսկապես աջակցում է կայունության ապահովմանը սահմանին, շատ պրոֆեսիոնալ մշտադիտարկում է իրականացվում հենց այդ խոցելի տարածքներում։ Մենք նաև միասին քննարկում ենք, թե ինչպես կարող ենք մոբիլիզացնել աջակցություն «խաղաղության գործիքի» շրջանակներում:

Ժողովրդավարությունը հիմնական նպատակներից մեկն է, բայց նաև մի բան եմ ուզում նշել՝ մենք նաև այլ ներդրումներ ենք կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, կապուղիների ստեղծման, ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային», – ընդգծել է Մարագոսը և նշել, որ ԵՄ-ն խրախուսում է ՀՀ-ին՝ շարունակել իր ջանքերը համապարփակ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

23:10 05.07.2024

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն […] ...

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2024

SHANTNEWS

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

21:55 05.07.2024

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

21:51 05.07.2024

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […] ...

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

21:47 05.07.2024

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին): Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP