Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային ժողովրդավարության մաս. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային ժողովրդավարության մաս. վարչապետ

14:07 01.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացման կարևորությունը. «Ինչո՞ւ է կարևոր նման ֆորումների և այս ֆորումի անցկացումը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվեց, սա լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, քննարկելու այն մարտահրավերները, որ գոյություն ունեն ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար: Կարծում եմ՝ որպես արդյունք մենք պետք է ընդգծենք, միասին ամփոփենք, թե հետագա զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրենք ժողովրդավարական բարեփոխումների համար և ճանապարհային ինչ քարտեզ պետք է ունենանք, որպեսզի ժողովրդավարության զարգացման առումով մեր ջանքերը համադրվեն: Սա իր հերթին նշանակում է, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ժողովրդավարությունը ՀՀ-ում ամրացնելու ու զարգացնելու: Բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պետք է արձանագրեմ, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունները, կարծում եմ, արդեն պատմական ժանրին են վերագրված ՀՀ-ում, և դա շատ կարևոր է»:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է այլ մարտահրավերների ևս, որոնց ուղղությամբ շոշափելի դրական արդյունքներ են գրանցվել, մասնավորապես՝ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության հավաքների ազատության կամ հավաքների անցկացման համար որոշ վայրերի հասանելիության ապահովման առումով. «Կային վայրեր, ընդհուպ՝ բացօթյա, որտեղ հանրահավաք կամ հավաք իրականացնելն այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին, էլ չեմ ասում հյուրանոցներում կամ այլ տեղերում դահլիճներ վարձելու համար քաղաքական միջոցառումներ անցկացնելու նպատակով: Կամ օրինակ՝ մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որը, ըստ էության, անցյալում է ՀՀ-ում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ժողովրդավարության ամրապնդման այն մարտահրավերներին, որոնց ողղությամբ դեռ անելիքներ կան. «Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք: Մասնավորապես, ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով, իմ կարծիքով, քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն: Այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում ունենք, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ: Ըստ էության, իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտը սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում, որն ակնհայտորեն մեկ այլ մարտահրավեր է: Ի՞նչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումներն ընդլայնվեն: Եվ սա վերաբերում է բոլորի իրավունքին, որովհետև որքան նեղ է այդ ընկալման շրջանակը, նկատի ունեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության, այնքան այդ համակարգն ամբողջական չէ, նույնիսկ նրանց համար, ովքեր այդ շրջանակից ներս են: Այսինքն՝ այդ շրջանակը թվում է, թե ներառել է, բայց այդ շրջանակն ինչքան նեղ է, մարդու իրավունքների պաշտպանության որակը ցածր է՝ ներառյալ այն մարդկանց համար, ում իրավունքների հետ կապված թվում է, թե որևէ հարց չկա: Ի՞նչ անել, որ համակարգային կոռուպցիայի բացակայության պայմաններում կոռուպցիան ինքն այլընտրանքային համակարգեր չձևավորի: Ի՞նչ անել, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության անկախությունը լինի ոչ միայն կարգախոս, ոչ միայն ծրագիր, այլև լայնորեն ընկալված իրականություն հանրության կողմից, որպեսզի հանրությունը դա ընկալի ոչ թե մի վերնագիր, այլ մի իրողություն, որի հետ ինքն ամեն օր առնչվում է: Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ոչ միայն կառավարության, այլև հասարակական կազմակերպությունների և մեծ հաշվով՝ հանրության օրակարգում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ արձանագրումը, որն արել է դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան՝ «ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այսինքն՝ հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն: Եվ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը»:

«Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա թերևս ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել և սա թերևս ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին և շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցչներին, միջազգային գործընկերներին՝ ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը ֆորումի շրջանակում մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որի ընթացքում պատասխանել ներկաների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP