13:43 01.07.2024
Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Արթուր Դավթյան
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:
-Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին: Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:
-Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:
-Չորրորդ անգամ եք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում Ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:
-Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:
-Հատկապես վերջին տարիներին Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:
-Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:
-Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:
-Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին:
-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:
-Դե, միանշանակ, փորձն է ավելացել:
-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է…
-(ժպտում է՝ խմբ.) Որքան էլ շատ մասնակցես Օլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:
-Ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ Ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:
-Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք Օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:
-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ:
-Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:
-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:
-Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:
Բլից հարցեր
Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
Ռոնալդինյոյի:
Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
Նման խորհուրդներ շատ են եղել:
Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
Մարդ լինելը:
Ձեր կյանքի կանոնները:
Լինել համեստ, օգնող և հավատքով:
Ինչի՞ց եք վախենում:
Հարազատներին կորցնելուց:
Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
Աստծուն:
21:55 05.07.2024
Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել21:51 05.07.2024
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած21:47 05.07.2024
Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել21:30 05.07.2024
Բայդենն ասել է, որ ի զորու է հաղթել Թրամփին ընտրություններում20:41 05.07.2024
Չինաստանում տորնադոյի հետևանքով կա զոհ, տասնյակ տուժածներ20:32 05.07.2024
Պաշտոնական Կիևն արձագանքել է Օրբանի Մոսկվա այցին20:21 05.07.2024
Հայտնի է՝ երբ է մեկնարկելու Ա Սերիայի նոր մրցաշրջանը19:52 05.07.2024
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ19:46 05.07.2024
«Ես տեսա ծեր, ծեծված առյուծի». Շիրերը՝ Ռոնալդուի մասին19:29 05.07.2024
Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը19:00 05.07.2024
ԱՄՆ-ում պիկապը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան զոհեր և տուժածներ18:50 05.07.2024
Էրդողանը հայտարարել է Ասադին հրավիրելու հնարավորության մասին18:07 05.07.2024
Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել17:39 05.07.2024
Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով տասը մարդ է զոհվել17:02 05.07.2024
Լեհաստանում հայտարարել են, որ Ուկրաինան չի ընդունվի ՆԱՏՕ16:50 05.07.2024
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին16:09 05.07.2024
Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ15:10 05.07.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին14:35 05.07.2024
Օրբանը ժամանել է Մոսկվա13:55 05.07.2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը11:45 05.07.2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ11:35 05.07.2024
Ով մեզ վնասի, կտուժի․ Նեթանյահու11:03 05.07.2024
Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը10:45 05.07.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Սահմանադրության օրվա առթիվ10:09 05.07.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին10:00 05.07.2024
ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ08:59 05.07.2024
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը21:49 04.07.2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր21:26 04.07.2024
Հուլիսի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի23:10 05.07.2024
Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմինԱյսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն […] ...
22:21 05.07.2024
Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել ՇուշիՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի: Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […] ...
21:55 05.07.2024
Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշելԱրագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […] ...
21:51 05.07.2024
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […] ...
21:47 05.07.2024
Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԿանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին): Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...