ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+25.09 oC

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

12:50 01.07.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2018 թվականից հետո երկրում իրականացված և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, համոզմունք է հայտնել, որ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթում։
Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ միջոցառման անցկացումը լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և քննարկելու այն մարտահրավերները, որոնք ՀՀ-ում գոյություն ունեն ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար։

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքներով մասնակիցները կկարողանան ամփոփել, թե ՀՀ-ում ժողովրդավարության հետագա զարգացման համար ի՞նչ է պետք որդեգրել և ճանապարհային ի՞նչ քարտեզ պետք է ունենալ, որպեսզի ժողովրդավարական զարգացման համար բոլորի ջանքերը համադրվեն։

«Սա, իր հերթին, նշանակում է, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքն՝ ամրացնել և զարգացնել ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ի՞նչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որը մենք ունեցել ենք 7 տարի առաջ։ Եվ պիտի արձանագրենք, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով, որովհետև, օրինակ, «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունները, կարծում եմ, արդեն պատմական ժանրին են վերագրված: Դա շատ կարևոր է: Այսինքն՝ հիմա, երբ Հայաստանի քաղաքացիների հետ խոսենք ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, նրանց արձագանքը կլինի, թե այդ ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է և հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա արդեն առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլևս չես զարմացնի կամ ուրախացնի, որովհետև արդեն ուրախացել են, հիմա նրանց նոր առիթներ են պետք ուրախանալու կամ բավարարված զգալու համար։

«7-8 տարի առաջ քննարկում էինք մարտահրավերներ՝ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության համար հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ: Հիմա Հայաստանում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային՝ ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այնքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին էր: Էլ չեմ ասում, որ անհնար էր երբեմն դահլիճներ վարձելը՝ քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար: Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ, նույնպես թեմաներ են, որոնք, ըստ էության, անցյալում են»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ, այդուհանդերձ, ժողովրդավարության առումով դեռ աշխատանք կա կատարելու։

Նա, մասնավորապես, խոսելով ՏԻՄ մակարդակներում ընտրությունների մասին՝ նշել է, որ դրանք բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն։

Վարչապետը նաև հավելել է, որ ՀՀ իրավապահների կողմից ուժի կիրառումը ևս մեկ այլ մարտահրավեր է Հայաստանում։

«Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու»,- իր ելույթում նշել է վարչապետը։

Նա խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին հանրային առկա պատկերացումները պետք է ընդլայնել։

«Մի բան հստակ է՝ արձանագրումը, որն արել եմ դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան․ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն է։ Եվ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է ընկալում՝ որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, և սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել։ Սա, թերևս, ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանում»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

23:10 05.07.2024

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն […] ...

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2024

SHANTNEWS

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

21:55 05.07.2024

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

21:51 05.07.2024

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […] ...

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

21:47 05.07.2024

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին): Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP