ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+35.09 oC

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

20:58 30.06.2024

Հունիսի 30-ին, ժամը 16:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ.), «Opel» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1993 թ.) և «BMW» (վարորդ՝ Դ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1971 թ.) մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Հ.-ն, Գ. Ա.-ն, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Բ.-ն (ծնված 2005 թ.), Լ. Պ.-ն (ծնված 2001 թ.), Ն. Ա.-ն (ծնված 2012 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

15:50 05.07.2024

Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է: 1995 թ.-ի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար երկրի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր […] ...

Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

15:37 05.07.2024

Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը նրան հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այս դժվարին իրավիճակում և, իհարկե, խոսելու ամենամեծ եվրոպական ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ ԵՄ Խորհրդում առաջիկա վեց ամիսների ընթացքում նախագահում է […] ...

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

15:23 05.07.2024

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։ «Այս այցը տեղի է ունենում բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Վարչապետ Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ խորհրդի կողմից Մոսկվա այցելելու համար», – ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:10 05.07.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 5-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին ժամանակ առ ժամանակ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2024

SHANTNEWS

Ֆինլանդիա-ԱՄՆ պաշտպանական համաձայնագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից

14:58 05.07.2024

Ֆինլանդիա-ԱՄՆ պաշտպանական համաձայնագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել է Ֆինլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։ Ստուբը հավանություն է տվել համաձայնագրի ընդունման և ուժի մեջ մտնելու ակտին, ինչպես նաև որոշ ազգային օրենքներում համապատասխան փոփոխություններին, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։ Հելսինկին և Վաշինգտոնը համաձայնագիրը ստորագրել են […] ...

BACK_TO_TOP