Փարիզում ընտրությունների ժամանակ հերթեր են գոյացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+35.09 oC

Փարիզում ընտրությունների ժամանակ հերթեր են գոյացել

19:58 30.06.2024

Փարիզում ընտրողները հերթ են կանգնել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար։ Ֆրանսիայում կիրակի առավոտյան բացվել են ընտրատեղամասերը՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ ստորին պալատի արտահերթ ընտրությունների առաջին փուլի համար։
Ֆրանսիայի մայրաքաղաքում ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են դպրոցներում ու մանկապարտեզներում։ Փարիզցիները քվեարկության են գալիս ամբողջ ընտանիքներով։
Երկու փուլով՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին, ֆրանսիացիները պետք է ընտրեն 577 պատգամավորի, ովքեր իրենց շահերը կներկայացնեն երկրի խորհրդարանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

16:09 05.07.2024

Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը՝ Բուքինգհեմյան պալատում Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո, հայտնում է Sky News-ը։ «Թագավորն առաջարկեց սըր Քիրին դառնալ վարչապետ և ձևավորել նոր կառավարություն՝ ընտրություններում ճնշող հաղթանակից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո․ Մակրոն

16:05 05.07.2024

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո․ Մակրոն

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։ «Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ»,- գրել է Մակրոնը: Հուլիսի […] ...

Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

15:50 05.07.2024

Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է: 1995 թ.-ի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար երկրի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր […] ...

Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

15:37 05.07.2024

Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը նրան հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այս դժվարին իրավիճակում և, իհարկե, խոսելու ամենամեծ եվրոպական ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ ԵՄ Խորհրդում առաջիկա վեց ամիսների ընթացքում նախագահում է […] ...

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

15:23 05.07.2024

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։ «Այս այցը տեղի է ունենում բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Վարչապետ Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ խորհրդի կողմից Մոսկվա այցելելու համար», – ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:10 05.07.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 5-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին ժամանակ առ ժամանակ […] ...

BACK_TO_TOP