18:26 31.03.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարն իսկապես անհասկանալի է: Անհասկանալի է, քանի որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում իշխող ՀՀԿ-ն թեկուզ 10.000-ական դրամների շնորհիվ, բայց կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել, և հիմա Սահմանադրության համաձայն` այս կուսակցությանն է վերապահված վարչապետ առաջադրելու իրավունքը: Հիմա ո՞ւմ կառաջադրի ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում` Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Հերմինե Նաղդալյանին, թե Առաքել Մովսիսյանին, բացառապես իրենց գործն է: Բավական է միայն փաստը` վարչապետացուն համապատասխանի Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին: Այնպես որ, համաձայնեք` Սերժ Սարգսյան անձի դեմ պայքարը քաղաքական կեղծ օրակարգի ժանրից է: Եվ հետո` եթե ՀՀԿ-ն որոշի Սերժ Սարգսյանի փոխարեն ՀՀ վարչապետ առաջադրել Գալուստ Սահակյանին կամ Հերմինե Նաղդալյանին, արդյո՞ք կարելի է համարել, որ ընդդիմությունը հաղթեց` չնայած այն հանգամանքին, որ իշխանության ղեկին, միևնույն է, մնալու է ՀՀԿ-ն` շարունակելով իշխանավարումն այնպես, ինչպես վերջին մոտ 20 տարում: Այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Պատասխանը պարզ է` պահանջել ամբողջական իշխանափոխություն: Այսինքն` պետք է հասնել նրան, որ ՀՀԿ-ն զրկվի խորհրդարանում բացարձակ մեծամասնությունից, ըստ այդմ, վարչապետ առաջադրելու իրավունքից: Հակառակ պարագայում մնացած բոլոր քայլերն անիմաստ են: Կկարողանա որևէ ընդդիմադիր կուսակցություն նախաձեռնել ու հասնել ամբողջական իշխանափոխության, հրաշալի է: Բայց այսօր հարթակին կանգնած, պայքար նախաձեռնած ուժերին հազիվ թե հաջողվի այդ քայլին գնալ մեկ պարզ պատճառով: Նախ` նրանք 2015թ. հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ` այդպես նպաստելով Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությանը միտված փաստաթղթի ընդունմանը: Հիշում եք` միայն ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, մասամբ` «Ժառանգությունն» էին պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ: Այնուհետեւ խորհրդարանական ընդդիմությունը, «Ելք» դաշինքը խանդավառված շտապեցին ընդունել 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները` իշխանությանը հռչակելով լեգիտիմ /դիտեք մեկ տարի առաջ նրանց հայտարարությունները/: Ավելին` այդ նույն ընդդիմությունը, նաև ոչ խորհրդարանական մի շարք ուժեր, հրաժարվեցին միանալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ՍԴ-ում ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումին` իրենց հերթին լեգիտիմացնելով իշխանությանը:
Հ.Գ. Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է, իսկ այլընտրանքը երկրի հետեւողական կործանումն է»:
21:39 09.04.2025
Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայովԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ և այլ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման […] ...
21:33 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
21:24 09.04.2025
Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների […] ...
21:15 09.04.2025
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրԱրսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։ ...
21:04 09.04.2025
Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […] ...
20:41 09.04.2025
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանըԱպրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...