Բահրեյնը կոչ է արել թուլացնել լարվածությունը իսրայելա-լիբանանյան սահմանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+34.09 oC

Բահրեյնը կոչ է արել թուլացնել լարվածությունը իսրայելա-լիբանանյան սահմանին

18:18 30.06.2024

Բահրեյնը կոչ է արել թուլացնել լարվածությունը իսրայելա-լիբանանյան սահմանին և դադարեցնել ռազմական գործողությունները հրեական պետության և շիական «Հեզբոլլահ» շարժման միջև: Այս մասին ասվում է Բահրեյնի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Թագավորությունը կոչ է անում հրադադար հաստատել հակամարտող կողմերի միջև, համատեղ աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարման ուղղությամբ և բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնել, որը կփրկի քաղաքացիական կյանքեր և կապահովի տարածաշրջանի անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև Անվտանգության խորհրդին կոչ է արել իսրայելա-լիբանանյան սահմանին մարտերին ցուցաբերել արժանի ուշադրություն և հրադադարի մասին հրատապ որոշում կայացնել՝ կանխելու հակամարտությունների ընդլայնումը, քանի որ «դա վտանգավոր հետևանքներ ունի տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

14:24 05.07.2024

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի […] ...

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

14:21 05.07.2024

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք […] ...

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող չշահագործվող շինության տանիքում

14:10 05.07.2024

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող չշահագործվող շինության տանիքում

Հուլիսի 5-ին, ժամը 10։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է շինության տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 200 […] ...

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

13:55 05.07.2024

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Պետության իրավասությունն է որոշել դեսպանի թեկնածությունը կոնկրետ երկրում, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխարինելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, «նա զգալի […] ...

ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

13:45 05.07.2024

ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է մեծացնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երևան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում: «Այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում […] ...

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

13:34 05.07.2024

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում: «Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: […] ...

BACK_TO_TOP