Նոր Կալեդոնիայում խափանվել է Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+33.09 oC

Նոր Կալեդոնիայում խափանվել է Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը

14:20 30.06.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլը խափանվել է Նոր Կալեդոնիայի Ուայլու կոմունայի ընտրատեղամասերում։ Outre-mer La Premiere հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք ավտոմեքենայով փակել են քաղաքապետարանի մուտքն ու այրել այն։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ի գիշերը՝ քաղաքապետարանի մոտ ընտրատեղամասերի բացումից առաջ։ Բացի այրվող ավտոմեքենայից, անհայտ անձինք մուտքի մոտ թողել են ծանր բետոնե բլոկ և ծառի ճյուղեր։ Արդյունքում` ոչ ընտրողները, ոչ նույնիսկ համայնքի ղեկավարը չեն կարողացել շենք մտնել, քվեատուփեր նույնպես չեն տեղադրվել։ Քվեարկությունը խափանվել է:

Ընտրությունները Նոր Կալեդոնիայում անցնում են լարված մթնոլորտում, քանի որ հանրապետության կառավարության նախաձեռնած ընտրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները դեռ ամբողջությամբ չեն մարել այս անդրծովյան տարածքում։

Բարեփոխման համաձայն, բացի բնիկ ժողովուրդներից, ընտրելու իրավունք են ստանում նաեւ Նոր Կալեդոնիայում ավելի քան 10 տարի ապրած քաղաքացիները։
Մայիսյան անկարգություններից հետո կղզի են ուղարկվել ժանդարմերիայի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Նրանք ապահովում են պետական ​​կառույցների գործունեությունը և վերացնում ցուցարարների կողմից ճանապարհներին կանգնեցված բարիկադները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:10 05.07.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 5-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին ժամանակ առ ժամանակ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2024

SHANTNEWS

Ֆինլանդիա-ԱՄՆ պաշտպանական համաձայնագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից

14:58 05.07.2024

Ֆինլանդիա-ԱՄՆ պաշտպանական համաձայնագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել է Ֆինլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։ Ստուբը հավանություն է տվել համաձայնագրի ընդունման և ուժի մեջ մտնելու ակտին, ինչպես նաև որոշ ազգային օրենքներում համապատասխան փոփոխություններին, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։ Հելսինկին և Վաշինգտոնը համաձայնագիրը ստորագրել են […] ...

Ստոլտենբերգը չի ակնկալում, թե ԱՄՆ-ի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ կնվազի, եթե Թրամփը հաղթի ընտրություններում

14:44 05.07.2024

Ստոլտենբերգը չի ակնկալում, թե ԱՄՆ-ի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ կնվազի, եթե Թրամփը հաղթի ընտրություններում

ԱՄՆ-ի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ չի նվազի, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական ​​Դոնալդ Թրամփը։ Նման կարծիք է հայտնել Յենս Ստոլտենբերգը, ով հոկտեմբերին լքելու է դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ «Ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ը կմնա ուժեղ դաշնակից՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքից։ Պատճառն այն է, որ ուժեղ ՆԱՏՕ-ն բխում է ԱՄՆ-ի անվտանգության շահերից»,- ասել է նա։ […] ...

Օրբանը ժամանել է Մոսկվա

14:35 05.07.2024

Օրբանը ժամանել է Մոսկվա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա, որտեղ ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիները։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։ «Վարչապետ Վիկտոր Օրբանն իր խաղաղարար առաքելության շրջանակներում ժամանել է Մոսկվա, կառավարության ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», –  Հավաշիի խոսքերը մեջբերել է MTI լրատվական […] ...

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

14:24 05.07.2024

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի […] ...

BACK_TO_TOP