Հյուսիսային Կորեան առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+36.09 oC

Հյուսիսային Կորեան առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ

13:45 30.06.2024

ԿԺԴՀ-ի կուսակցական պաշտոնյաները Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ընդլայնված լիագումար նիստի ժամանակ հանդես են եկել Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի դիմանկարը պատկերող կրծքանշաններով: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Իր հերթին հարավկորեական Yonhap գործակալությունը շեշտում է, որ Կիմ Չեն Ընի դիմանկարով նման կրծքանշանները, որոնք ամրացված են եղել պաշտոնյաների բաճկոններին, «պաշտոնապես առաջին անգամ են ցուցադրվել»։

ԿԺԴՀ-ի բոլոր քաղաքացիները պարտավոր են կրել Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին պատկերող կրծքանշաններ։ 2011 թվականից՝ Կիմ Չեն Իրի մահից հետո, ԿԺԴՀ նախկին ղեկավարների «կրկնակի դիմանկարով» կրծքանշաններ են բաժանվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լը Պենը գնահատել է կուսակցության հնարավորությունները՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար

17:18 05.07.2024

Լը Պենը գնահատել է կուսակցության հնարավորությունները՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) բացարձակ մեծամասնություն ստանալու կուսակցության լուրջ հնարավորությունների մասին։ Ավելի վաղ Harris Interactive-ի հարցումը BFMTV հեռուստաալիքի համար ցույց էր տվել, որ կուսակցությունը կարող է ստանալ  խորհրդարանի 577 մանդատներից մինչև 220-ը՝ ավելի քան 60 տեղով պակաս լինելով […] ...

Սունակը ներողություն է խնդրել բրիտանացիներից՝  ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո

17:11 05.07.2024

Սունակը ներողություն է խնդրել բրիտանացիներից՝ ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին և ներողություն խնդրեց բրիտանացիներից։ «Առաջինը և ամենակարևորը, որ կցանկանայի ասել երկրին, սա է՝ կներեք, ես ամբողջ ուժերս տվել եմ այս գործին, բայց դուք հասկացրել եք, որ Միացյալ Թագավորությունը պետք է այլ կառավարություն ունենա», – ասել է Սունակը՝ ելույթ ունենալով Դաունինգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

16:50 05.07.2024

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:   ...

ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ  ուկրաինացիները կարողանան զսպել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ

16:35 05.07.2024

ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ  ուկրաինացիները կարողանան զսպել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի ցանկանում «Մինսկ-3», դաշինքը ցանկանում է, որ Ուկրաինան ձեռք բերի Ռուսաստանին զսպելու կարողություն, և, հետևաբար, բանակցությունների սեղանի շուրջ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հասնելու համար Կիևին անհրաժեշտ է ավելի շատ զենք տրամադրել, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Բանակցային սեղանի շուրջ ստեղծված իրավիճակը սերտորեն կապված է մարտադաշտում տիրող իրավիճակի հետ: Հետևաբար, եթե մենք ցանկանում […] ...

Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել

16:22 05.07.2024

Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հրադադարի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին նա լրագրողներին ասել է ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան կատարած այցից վերադառնալիս։ «Արևմտյան երկրներն այս փուլում պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա, ես կարծում եմ, որ այդ ճնշման արդյունքում կապահովվի վերջնական հրադադար, […] ...

Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

16:09 05.07.2024

Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը՝ Բուքինգհեմյան պալատում Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո, հայտնում է Sky News-ը։ «Թագավորն առաջարկեց սըր Քիրին դառնալ վարչապետ և ձևավորել նոր կառավարություն՝ ընտրություններում ճնշող հաղթանակից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP