Գազայում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև. Al Jazeera – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+27.09 oC

Գազայում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև. Al Jazeera

12:19 30.06.2024

Գազա քաղաքի Շեջայա շրջանում բախումներ են տեղի ունեցել իսրայելցի զինվորականների և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման գրոհայինների միջև։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները բնակելի թաղամասերի վրա՝ պնդելով, որ հետապնդում են ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակներին, որոնք փորձում են վերականգնել իրենց ռազմական հնարավորությունները։

Տարածքը ենթարկվել է ինտենսիվ ռմբակոծությունների, զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Ի պատասխան՝ պաղեստինյան զինված դիմադրության մարտիկները դարանակալում են իսրայելական զորքերին ու հակատանկային հրթիռներով հարձակվում նրանց վրա, նշում է հեռուստաալիքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

12:28 04.07.2024

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

12:20 04.07.2024

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, […] ...

Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

12:12 04.07.2024

Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողներն ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, կեսգիշերն անց, համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Վարդենիսի բնակիչ՝ 27-ամյա և Երևանի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Մերսեդեսով» հանդերձ: Խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է առանց գրառման […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2024

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

11:58 04.07.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:52 04.07.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՄՔԾ ԱՎՎ աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԱՎՎ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 47-ամյա Վարդան Պ.-ն: Նա ապրիլի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

BACK_TO_TOP