ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Գազայի խնդրի շուրջ բանակցություններում որևէ փոփոխություն չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+17.09 oC

ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Գազայի խնդրի շուրջ բանակցություններում որևէ փոփոխություն չկա

21:54 29.06.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը կարծում է, որ Իսրայելի իշխանությունների հետ Գազայի խնդրի շուրջ բանակցություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։

«Իսկապես նոր բան չկա իսրայելական  ագրեսիան դադարեցնելու բանակցություններում: Ամերիկյան վարչակազմի հայտարարությունները` երկխոսության առաջընթացի մասին,  գալիս են ՀԱՄԱՍ-ի վրա համապարփակ ճնշման ֆոնին, քանի դեռ շարժումը չի համաձայնել իսրայելական փաստաթղթին առանց որևէ ուղղումների », – ասել է Համդանը:

Համդանը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը «պատրաստ է դրականորեն վերաբերվել ցանկացած նախաձեռնությանը, որը երաշխավորում է մշտական ​​հրադադար, իսրայելական  զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից և իրական համաձայնություն՝ պատանդներին փոխանակելու Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ»:

Համդանն անձամբ պատասխանատու է համարել ԱՄՆ վարչակազմին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «ողբերգական հումանիտար իրավիճակի համար, որն այժմ ապրում է անկլավի բնակչությունը, և Գազայի բնակիչների շրջանում սովի շարունակական տարածման վտանգի համար»։ Այդ կապակցությամբ նա Գազայի ափերի մոտ ԱՄՆ-ի կառուցած ծովային նավամատույցն անվանել է «քարոզչական և քաղաքական շոու», որը բեմադրվել է «ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունների հեղինակությունը փրկելու» նպատակով։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներից մեկը կոչ է արել շուտափույթ բացել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը և այն «անհապաղ ազատել» իսրայելական ուժերից: Համդանի խոսքով՝ Ռաֆահի անցակետը «միշտ եղել և մնում է միայն պաղեստինա-եգիպտական ​​ցամաքային անցակետ», և Իսրայելի իշխանությունները երբեք որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ։

Մինչև վերջերս գլխավոր անցումը, որով մարդասիրական օգնությունը մտնում էր Գազա և հիվանդ ու վիրավոր պաղեստինցիները տեղափոխվում էին Եգիպտոս, Ռաֆահ ցամաքային անցակետն էր։ Սակայն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այն գործնականում անարդյունավետ է։ Մայիսի 7-ին իսրայելական բանակը վերահսկողության տակ վերցրեց անցակետի պաղեստինյան կողմը, և Կահիրեն մայիսի 11-ին արձագանքեց դրան՝ հայտարարելով, որ մտադիր չէ համաձայնեցնել իր հետագա գործողությունները հրեական պետության հետ՝ կապված ցամաքային անցման հետ։ Մի քանի օր անց Եգիպտոսի իշխանությունները ողջ պատասխանատվությունը դրեցին Իսրայելի վրա՝ անցակետը փակելու և պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացը խափանելու համար։ Ներկայումս մարդասիրական պաշարները Գազա են առաքվում Քերեմ Շալոմ անցակետով, որոնց մեծ մասը դեռևս գալիս է Եգիպտոսից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

22:49 03.07.2024

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2024

SHANTNEWS

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

21:49 03.07.2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան […] ...

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […] ...

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

BACK_TO_TOP