Թբիլիսիի քաղաքապետը ընդդիմադիրներին Վրաստանի թշնամիներ է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+17.09 oC

Թբիլիսիի քաղաքապետը ընդդիմադիրներին Վրաստանի թշնամիներ է անվանել

20:38 29.06.2024

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իշխանությունները ձգտում են եվրաինտեգրման, իսկ ընդդիմությունը երկրի թշնամիներն են։

«Բոլորը պետք է մի բան հասկանան, նրանք (ընդդիմադիրները – խմբ.) երկրի թշնամիներն են, նրանք գործում են՝ ելնելով այլ երկրների շահերից, ունեն իրենց գործընկերները, ովքեր ասում են, թե ինչ անել, և դա չի բխում Վրաստանի շահերից։

Վրաստանը, հիշում ենք, թե ինչպես էին նրանք գործում մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչ նամակներ էին ուղարկում եվրոպացի պատգամավորներին, ինչպես վարվեցին վիզային ռեժիմի ազատականացման ժամանակ, թեկնածուի կարգավիճակի ժամանակ, ուղղակի կոչեր եղան երկրին կարգավիճակ չտրամադրելու մասին, նույնը տեղի է ունենում ԵՄ անդամակցության բանակցությունների բացման դեպքում։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է նրանց կողմից, որպեսզի ինչ-որ կերպ վնասեն երկրին»,- լրագրողներին ասել է Կալաձեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

22:49 03.07.2024

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2024

SHANTNEWS

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

21:49 03.07.2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան […] ...

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […] ...

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

BACK_TO_TOP