Գանան ԱՄՀ-ից ստացել է 360 մլն դոլարի հերթական տրանշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+17.09 oC

Գանան ԱՄՀ-ից ստացել է 360 մլն դոլարի հերթական տրանշը

19:30 29.06.2024

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը համաձայնել է Գանային հատկացնել 3 միլիարդ դոլար արժողությամբ վարկային գծից 360 միլիոն դոլարի հաջորդ՝ երրորդ տրանշը, ասվում է ԱՄՀ մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարկային գծով ստացած ընդհանուր գումարը կազմել է 1,56 մլրդ դոլար։ Տրանշի թողարկումը տեղի է ունեցել Գանայի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների երկրորդ վերանայման ավարտից հետո։

«Գանայի կառավարության բարեփոխումների ջանքերն արդյունք են տալիս. տնտեսական աճը սպասվածից ավելի դիմացկուն է եղել, գնաճը արագորեն նվազել է 2022 թվականի իր բարձրակետից, և կառավարության հարկաբյուջետային դիրքը բարելավվել է»,-ընդգծել է ԱՄՀ-ն:

Գանան զգալի ֆինանսական դժվարություններ է ապրում, որոնք արտահայտված են բարձր գնաճով, որը անցյալ տարվա մայիսին կազմել է 22,1%՝ պարենամթերքի և էներգիայի գների արագ աճով և զգալի արտաքին պարտքով։ 2023 թվականի սկզբին երկրի արտաքին պարտքը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

22:49 03.07.2024

Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2024

SHANTNEWS

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

21:49 03.07.2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան […] ...

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […] ...

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

BACK_TO_TOP