ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+21.09 oC

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:15 29.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

21:06 03.07.2024

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: «Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում: ...

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

20:54 03.07.2024

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

20:43 03.07.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին […] ...

Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

20:35 03.07.2024

Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […] ...

Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

20:25 03.07.2024

Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Յորդենեսկուն խոսել է Նիդերլանդների ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղի արդյունքների մասին։ «Կարծում եմ, որ մենք պետք է նայենք ավելի լայն պատկերին: Խմբում առաջին տեղն ենք գրավել։ Այո, այսօր մեր գեղեցիկ պատմությունն ավարտվեց, բայց մենք մրցաշարից հեռանում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով։ Ուզում եմ շնորհավորել […] ...

Գլոբալ տաքացման գենդերային ազդեցությունը

20:16 03.07.2024

Գլոբալ տաքացման գենդերային ազդեցությունը

Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Կլիմայի Ազդեցության Հետազոտական Ինստիտուտի (PIK) ուսումնասիրությունները ցույց են տվել կլիմայի փոփոխության գենդերային նշանակալի ազդեցությունները աղքատ ընտանիքների կանանց և աղջիկների վրա՝ ընդգծելով հատկապես ջրի հավաքման բեռի ավելացումը: Հոդվածը ներկայացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է ստիպել կանանց ամբողջ աշխարհում մինչև 30% և ավելի ժամանակ ծախսել ջուր […] ...

BACK_TO_TOP