Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը

16:49 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարները գրեթե 1 ժամ չեն կարողացել վնասազերծել շանը. որոշել են քնեցնել, որից հետո շանը տեղափոխել են անվտանգ վայր:

Մասիսի բժշկական կենտրոն են մեկնել ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը, ովքեր պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Վոլոդյա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցի երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

19:52 03.07.2024

Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցի երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, […] ...

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

19:43 03.07.2024

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ […] ...

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

19:34 03.07.2024

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

«Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները: […] ...

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

19:25 03.07.2024

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։ Ներկայացուցչական պատվիրակության […] ...

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

19:16 03.07.2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պետքարտուղար, Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների գործակալության ղեկավար Լյումինիցա Պոպեսկուի հետ։ Այս մասին հայտնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարել իրավահավասարության երաշխավորման և խտրականության բացառման ոլորտում երկու […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

19:07 03.07.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց […] ...

BACK_TO_TOP