Թուրքիայի ընդդիմության առաջնորդը ցանկանում է հանդիպել Ասադի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը ցանկանում է հանդիպել Ասադի հետ

16:39 29.06.2024

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ակնկալում է մեկուկես ամսից Սիրիայում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

«Մենք Ասադի հետ կուլիսային դիվանագիտության կողմնակիցն ենք, արդյունքները բավականին դրական են: Հաջորդ ամսվա կամ մեկուկես ամսվա ընթացքում, եթե հնարավոր է, չեմ կարող երաշխիքներ տալ, ես հանդիպում կանցկացնեմ Ասադի հետ: Միգուցե մինչ այդ ես նույնիսկ հանդիպեմ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի և նախագահ Էրդողանի հետ»,- ասել է Օզելը:

Օզելը նշել է, որ մտադիր է Ասադի հետ քննարկել Թուրքիայում սիրիացի փախստականների հետ կապված իրավիճակը, որն ընդդիմությունը համարում է գլխավոր խնդիրներից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

19:25 03.07.2024

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։ Ներկայացուցչական պատվիրակության […] ...

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

19:16 03.07.2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պետքարտուղար, Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների գործակալության ղեկավար Լյումինիցա Պոպեսկուի հետ։ Այս մասին հայտնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարել իրավահավասարության երաշխավորման և խտրականության բացառման ոլորտում երկու […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

19:07 03.07.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց […] ...

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ ԱԳ նախարարին

18:57 03.07.2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում: Նորանշանակ նախարարին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել […] ...

Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում. Արարատ Միրզոյան

18:48 03.07.2024

Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում. Արարատ Միրզոյան

Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

18:42 03.07.2024

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի […] ...

BACK_TO_TOP