Առնվազն 30 մարդ է զոհվել Քենիայում ցույցերի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Առնվազն 30 մարդ է զոհվել Քենիայում ցույցերի ժամանակ

12:38 29.06.2024

Առնվազն 30 մարդ է զոհվել Քենիայում հարկերի բարձրացման օրինագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։ Ավելի վաղ Citizen տեղական հրատարակությունը հայտնել էր, որ բողոքի ցույցերի հետևանքով Քենիայի Կենտրոնական նահանգում առնվազն 40 ոստիկան է տուժել։ 

Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հունիսի 25-ին անվտանգության ուժերը կրակել են ցուցարարների ամբոխի վրա, այդ թվում՝ փախուստի փորձ կատարածների վրա։

 «Հունիսի 25-ին ցուցարարները հավաքվել էին ողջ երկրի քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում՝ Նայրոբիի խորհրդարանի մոտ: Կեսօրին ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա խորհրդարանում և շրջակայքում։ Թեև Նայրոբիում և այլ քաղաքներում զոհերի ճշգրիտ թիվը չի հաստատվել, Human Rights Watch-ը պարզել է, որ այդ օրը առնվազն 30 մարդ է սպանվել», – ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ

17:41 03.07.2024

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը: Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային […] ...

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

17:33 03.07.2024

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

17:23 03.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։ Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու նպատակով Շիրակի մարզում ստեղծվել է աշխատանքային խումբ

17:16 03.07.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու նպատակով Շիրակի մարզում ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր աշխատանքային օրերին կպատասխանի մարզպետի աշխատակազմ դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը, նրանց հոգսերը թեթևացնելն ու […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել է ԱՄՆ անկախության օրվա առթիվ

17:08 03.07.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել է ԱՄՆ անկախության օրվա առթիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում խաղաղություն, բարօրություն և առաջընթաց է մաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին: «Այս առանձնահատուկ օրը հնարավորություն է տալիս վերստին արժևորելու ժողովրդավարության այն գաղափարները, որ հիմնադիր հայրերը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման […] ...

ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը

17:00 03.07.2024

ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը

ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Ֆրանս Վան Գերվենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) […] ...

BACK_TO_TOP