Բայդենը գնահատել է նախագահական ընտրություններում հաղթելու իր հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+26.09 oC

Բայդենը գնահատել է նախագահական ընտրություններում հաղթելու իր հնարավորությունները

23:08 28.06.2024

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հանրահավաքին, ասել է, որ մտադիր է հաղթել նախագահական ընտրություններում։

«Երբ ես վերընտրվեմ ձեր օգնությամբ, ես գիտեմ, որ չեմ հեռացնի նահանգապետ Ռոյ Կուպերին Հյուսիսային Կարոլինայից», – ասել է նա:

Մինչ այս Բայդենն ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին իսկական սպառնալիք էր անվանել երկրի, նրա սկզբունքների և ժողովրդավարության համար։

Երեկ երեկոյան ԱՄՆ-ում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Թրամփի բանավեճը։ Իր ելույթի ժամանակ Բայդենը Թրամփին անվանել է «պարտվող», իսկ Թրամփը Բայդենին մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ մղելու մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել

18:34 03.07.2024

Եգիպտոսի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին նոր կառավարության երդմնակալությունից առաջ փոխել է երկրի պաշտպանության նախարարին։ Այսպիսի հայտարարություն է արել «Al-Youm as-Sabia» տեղեկատվական պորտալը։ Պորտալի փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սուեզ նահանգի նախկին նահանգապետ Աբդել Մագիդ Սաքրը, ով նախկինում ալ Սիսիի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Հունիսի 29-ին Եգիպտոսի կառավարական կառույցների աղբյուրները հայտնել են, որ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

18:24 03.07.2024

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:16 03.07.2024

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […] ...

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

18:07 03.07.2024

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Հուլիսի 3-ին` ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 […] ...

SHANTNEWS

18:00 03.07.2024

SHANTNEWS

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

17:54 03.07.2024

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […] ...

BACK_TO_TOP