Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է. համայնքապետի այցը շինհրապարակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+26.09 oC

Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է. համայնքապետի այցը շինհրապարակ

22:24 28.06.2024

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, հանդիպելու շինարարներին ու տեղի բնակիչներին։ Այս մասին հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից:

«Գորիսի Թումանյան փողոցը կդառնա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ. Հատկանշական է, որ այս փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ ասֆալտապատված չի եղել:

Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն կասֆալտապատվի, այլև կունենա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի բոլոր տարրերը: Նախագիծը ներառում է նոր մայթերի կառուցում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, ինչպես նաև կանաչապատ գոտիների ավելացում:

Վերակառուցման աշխատանքներն ընթանում են բավականին ակտիվ` փողոցը գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում։
Համայնքապետն այցի ընթացքում զրուցել է շինարարների և բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարծիքներին ու առաջարկներին։ Առուշանյանն ընդգծել է, որ համայնքն ամեն ինչ անում է՝ փողոցի վերակառուցումն արագ և որակյալ կերպով ավարտին հասցնելու համար։
Թումանյան փողոցի օրինակով կվերանորոգվում են նաև Գորիսի այլ փողոցներ՝ դարձնելով քաղաքն առավել գրավիչ և հարմարավետ բոլորի համար։
Ծրագիրն իրականցվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

18:24 03.07.2024

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:16 03.07.2024

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […] ...

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

18:07 03.07.2024

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Հուլիսի 3-ին` ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 […] ...

SHANTNEWS

18:00 03.07.2024

SHANTNEWS

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

17:54 03.07.2024

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […] ...

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

17:47 03.07.2024

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP