Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները

17:52 28.06.2024

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ հանրապետության 10-14 տարեկան երեխաների շրջանում:

Մրցույթ-ցուցահանդեսին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը: Ներկայացվել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ողջույնի խոսքը մրցույթի մասնակիցներին:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին և գործընկերներին, նշել է, որ աշխատանքի բերումով ներկա է լինում բազմաթիվ ցուցահանդեսների, սակայն այս մրցույթում երեխաների նկարչական աշխատանքները մեծ տպավորություն են թողնում:

«Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները ևս մեկ անգամ փաստում են, որ նոր սերունդը գիտակից է և ունի բավականին լավ պատկերացում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված այնպիսի հիմնարար իրավունքների մասին, ինչպիսիք են՝ բռնությունից զերծ կյանքը, ազատությունը, սեփական կամքը, կարծիքն ու համոզմունքներն արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, անձնական, ընտանեկան կյանքի իրավունքը: Մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները և՛ թեմատիկ, և՛ կատարողական ոճի առումով շատ հետաքրքիր են ու հաջողված, իսկ լավագույն աշխատանքներն արժանացել են բարձր գնահատականի: Ստեղծագործություններն այնքան հետաքրքիր և արժեքավոր են, որ դրանք պետք է շարունակեն ցուցադրվել և ունենալ լայն հասանելիություն: Կրկին շնորհավորում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն ձեր հետագա ստեղծագործական կյանքում»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության և մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

10-14 տարեկան երեխաների շրջանում անցկացված մրցույթին կազմակերպիչները ստացել են ավելի քան 170 աշխատանքներ. ցուցահանդեսին ներկայացված էր 36 գեղանկարչական աշխատանք, որոնցից էլ ընտրվել են հաղթողները:

«Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռոբերտ Ղասումյանը (ք. Երևան), երկրորդ հորիզոնականը՝ Ֆլորա Գալստյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան), երրորդ հորիզոնականը՝ Լաուրա Կլեկչյանը (ք. Երևան):

Հանձնաժողովի համակրանք մրցանակին արժանացել են Մելինե Մելիքյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն), Բաբիկ Պողոսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն), Մարիա Մնացականյանը (ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի), Մարիա Անդրեասյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան), Նարե Նավասարդյանը (ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի), Անուշիկ Պողոսյան (ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

18:06 17.04.2025

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […] ...

SHANTNEWS

18:00 17.04.2025

SHANTNEWS

Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

17:54 17.04.2025

Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Արտակ Ծատուրյան – Ազատ Եղիազարյան զույգը մասնակցում է ակրոբատիկ մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչը Շուշանիկ Հարությունյանն է։ Մրցաշարը անցկացվում է Լյուքսեմբուրգում և կավարտվի ապրիլի 21-ին։ ...

Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը

17:48 17.04.2025

Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը

Ազգային ժողովն ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի տեղեկացմամբ փաթեթի հիմնական նպատակն է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հարկադիր կատարումն ապահովող ծառայության […] ...

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

17:42 17.04.2025

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում։ «Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը, եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը: […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

17:36 17.04.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […] ...

BACK_TO_TOP