Երևանում երկու եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Երևանում երկու եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է

17:15 27.06.2024

Շարունակվում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց երկու եղբայրների նկատմամբ մահակի կիրառմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել էր իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ էր հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11։15–ի սահմաններում, «SAS» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկի մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարվածներ է հասցրել եղբայրներից մեկի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Հունիսի 22-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 28-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում էր կայացվել ձերբակալել նշված անձին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։

Հունիսի 25-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանին

10:46 30.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարությունը թույլ է տվել Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքների քաղաքապետերին սկսել վերականգնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Նման հրաման է տվել երկրի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինը քաղաքների նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ բանակն ուժեղացնում է իր սահմանային պաշտպանությունը […] ...

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

10:36 30.11.2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

10:30 30.11.2024

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում Կիլիան Մբապեի 11-մետրանոց հարբվածից հետո գնդակը հետ մղելու դրվագը: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցներին: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու […] ...

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

BACK_TO_TOP