18:56 10.10.2017
Վերջին շրջանում համացանցում թեժ քննարկաման թեմա է դարձել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ այն նպատակ ունի խարխլել հայ ընտանիքները:
Իրականում ի՞նչ է իրենցի ներկայացնում նոր նախագիծն ու արդյո՞ք այն ուղղված է ընտանիքները խարխլելուն,այն թույլ կտա՞ արդյոք երեխաներին խլել ընտանքիներից և վաճառել այլ անձնանց: ShantNEWS-ը փորձել է գտնել օրինագծին առնչվող մի շարք հարցերի պատասխաները:
Ի՞նչ է պատահել
Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծն անցած տարի նոյեմբերի 28-ին է հրապարակվել: Հենց հրապարակումից հետո օրինագիծը մեծ աղմուկի պատճառ դարձավ: Ընդդիմախոսները պնդում էին, որ դա խարխլելու է ավանդական ընտանիքի հիմքերն ու արժեքները: Կրքերը կրկին բորբոքվեցին, երբ այս տարի կառավարությունը վերահրապարակեց օրինագիծը:
Ո՞րն է նոր օրենք ունենալու հիմնավորումը
Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքի և հարակից օրենքների ընդունման մասին կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին և դրանով հնարավոր չէ ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը: Հիմնավորման մեջ ընտանեկան բռնության տարածվածության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունն է բերվում:
Կանանց դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը 2012-2016
Բացի այդ, հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը: Իսկ 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: Նշենք, սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտոնական թվերը, ենթադրվում է՝ ավելի բարձր են:
Օրենքը հնարավորություն կտա՞ երեխային խլել ընտանքից և վաճառե՞լ այլ անձանց
Օրինագծի ընդդիմախոսները օրինագծի մասին խոսելիս անընդհատ ընդգծում են այն փաստարկը, թե իբր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն կտա առանց դատարանի, առանց հիմնավորման երեխային ընտանքից խլել, ծնողներին՝ զրկելով ծնողական իրավունքից: Օրինագծի ընդդիմախոսներից մեկն անգամ պնդում է, թե երեխաներին խլելուց հետո, պետությունը նրանց վաճառելու է: Այս պնդումը որևէ հիմանվորում չունի:
Ծնողին ծնողական իրավունքից զրկելու մասին պնդումը ևս անհիմն է, քանի որ նման կետ օրինագծում նշված չէ: «Հեռանկարի»-ն տված հարցազրույցի ընթացքում էլ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունը հերքել է ասվածը՝ նշելով, որ օրինագիծը նպատակ ունի կանխարգելել և պաշտպանել բռնության ենթարկված անձին:
Օրենքի ընդդիմախոսները այդ պնդումն անելիս օրինակներ են բերում, այն մասին, թե իբր արտասահմանում առանց դատական քննության, խնամակալության մարմնի ներկայացուցչի որոշմամաբ երեխային վերցնում են ընտանիքից: Խաչիկ Ստամբոլցյանն օրինագծի մասին խոսելիս անգամ այսպիսի արտահայտություն էր արել՝ « Սատանան դուրս ա եկել մարդկության դեմ, դրա հետևում կանգնած են դիվային ուժեր», և ավելացրել, որ ինքն ու իր համախոհները Սատանայի դեմ Աստծով են պայքարելու:
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...
16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...