Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից

16:21 27.06.2024

Կառավարությունն ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում:

Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված տարածքներում տնտեսավարողների կողմից (շուրջ 100) ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուի մասով երկարաձգման ժամկետը պետք է գնահատի ֆինանսական կառույցը։ Ֆինանսական կառույցի կողմից աջակցությունը կտրամադրվի համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։

Միաժամանակ, ծրագրի Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող այն շահառուները, որոնք տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ունեցել են տվյալ վարկի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես ծրագրի շահառուներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

08:57 30.11.2024

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […] ...

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

08:50 30.11.2024

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

Բելգիացի Շառլ Միշելը ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային: «Եվրախորհրդում նախագահելը, անկասկած, եղել է իմ կյանքի հպարտությունը», – ասել է Միշելը իր հրաժեշտի խոսքում, խորհրդի աշխատակազմի անդամների և լրագրողների ներկայությամբ։ Արարողությանը մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թվարկելով ԵՄ-ի արժանիքները՝ Միշելը նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ […] ...

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

08:42 30.11.2024

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […] ...

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

08:21 30.11.2024

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...

BACK_TO_TOP