ՆԳՆ աշխատակիցներին ներկայացվել են Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործառույթները, նպատակներն ու խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

ՆԳՆ աշխատակիցներին ներկայացվել են Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործառույթները, նպատակներն ու խնդիրները

15:12 27.06.2024

Հունիսի 26-ին տեղի է ունեցել «ՀՀ ՆԳ նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի վերահսկողությունը՝ օրվա հրամայական» թեմայով քննարկում, որը գլխավորում էր ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը։

Մասնակցում էին նախարարության ենթակա ծառայությունների, ինչպես նաև «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ներկայացուցիչներ։

Խաչատուր Իգիթյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության գործընթացների ստանդարտացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքի համար։

Նա նշել է, որ նորաստեղծ վարչությունը ՆԳ նախարարության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասության շրջանակներում իրականացնում է Նախարարության և ենթակա մարմինների կողմից պետական ծառայությունների մատուցման որակի հսկողությունը, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրման գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների կիրառման կազմակերպումը և իրականացումը:

«Վարչության նպատակը Նախարարության և ենթակա պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործման ապահովումն է, նաև այնպիսի ծառայությունների մատուցումը, որը կբավարարի ծառայություն ստացողի սպասումները: Դրա համար պետք է համատեղ ուժերով լուծենք մեր առջև դրված հետևյալ խնդիրները՝ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում, կանխատեսելիության ապահովում և հասանելիության ու դյուրինության ապահովում»,-նշել է Խաչատուր Իգիթյանը:

Նա հավելել է, որ Վարչության աշխատակիցներն իրավունք ունեն անարգել այցելել Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ, ենթակա պետական մարմիններ և օրենքով նախատեսված դեպքերում նաև կազմակերպություններ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ գործողություններ կատարելու, փաստաթղթեր, նյութեր ու գործեր կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ պահանջելու և սահմանված այլ գործողություններ իրականացնելու համար:

Վարչության ծառայությունների որակի գնահատման բաժնի պետ Էթերի Գրիգորյանը ներկայացրել է Վարչության կողմից մշակված՝ հանրային ծառայությունների մատուցման որակի ապահովման համար նախատեսված ստանդարտները:

Ներկայացվել են նաև միջազգային փորձագետների հետ լավագույն չափորոշիչներին համահունչ մշակված և Հայաստանում տեղայնացված ծառայությունների մատուցման որակի վերահսկողության հիմնական ցուցանիշները, մեթոդաբանությունը:

Նշենք, որ ՆԳ նախարարի կողմից հաստատվել է Վարչության 2024 թ. տարեկան ծրագիրը, որում հիմնական շեշտը վերաբերում է ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ կտա ծառայությունների մատուցման որակի ուղղությամբ վարել ապացուցահեն վիճակագրություն:

Ծավալվել է ակտիվ քննարկում՝ կատարողական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության շուրջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

08:57 30.11.2024

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […] ...

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

08:50 30.11.2024

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

Բելգիացի Շառլ Միշելը ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային: «Եվրախորհրդում նախագահելը, անկասկած, եղել է իմ կյանքի հպարտությունը», – ասել է Միշելը իր հրաժեշտի խոսքում, խորհրդի աշխատակազմի անդամների և լրագրողների ներկայությամբ։ Արարողությանը մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թվարկելով ԵՄ-ի արժանիքները՝ Միշելը նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ […] ...

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

08:42 30.11.2024

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […] ...

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

08:21 30.11.2024

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...

Հրդեհ Գյումրի քաղաքում

08:00 30.11.2024

Հրդեհ Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ […] ...

BACK_TO_TOP