22:20 26.06.2024
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․
Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և նշում, որ բարդ միջազգային միջավայրին դիմակայելով՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդել։
Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
Վեհաժողովը գոհունակությամբ է նշում իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։
Վեհաժողովը ողջունում է 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը, որը թեև տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ծայրահեղ լարվածության ժամանակաշրջանում՝ այդուամենայնիվ համապատասխանել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվությամբ ամրագրված ժողովրդավարական չափանիշներին։
Բանաձևում արձանագրվում է, որ 2023թ․ ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես խախտումներից զերծ՝ ի տարբերություն նախորդ շրջանի ընտրությունների։
Հետևաբար, Վեհաժողովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները մեծամասամբ հասել են հայ ժողովրդի վստահությունը վայելող իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակին։
Այնուամենայնիվ, Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ ընտրական ոլորտի բարելավումը չի հանգեցրել իշխող մեծամասնության և ընդդիմության միջև առավել լավ համագործակցության և փոխադարձ հարգանքի, նշում, որ ընտրական դիտորդական առաքելությունները զեկուցել են քաղաքական հակառակորդների չափից ավելի բևեռացվածության և միմյանց խարանելու մասին և հավելում, որ փոխադարձ հանդուրժողականությունն ու քաղաքական հակառակորդների լեգիտիմության ճանաչումը ժողովրդավարական հասարակությունների անհրաժեշտ տարրերն են և ամրացնում են ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությունը:
Վեհաժողովը բարձր է գնահատում դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշում Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը: Միաժամանակ, ափսոսանք է հայտնում, որ դեռևս կա տարածված ընկալում, որ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ, ողջունում է այն, որ Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:
Վեհաժողովը դրական է գնահատում նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, Ոստիկանության բարեփոխումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը։
Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։
Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձրով։ Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետևանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։
Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։
Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը:
Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
20:37 28.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում20:29 28.09.2024
ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով19:50 28.09.2024
Փրկարարները մարել են դասասենյակում բռնկված հրդեհը19:00 28.09.2024
Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan18:30 28.09.2024
Էրդողանը Լիբանանն անվանել է Իսրայելի քաղաքականության նոր թիրախ18:20 28.09.2024
Հիմնանորոգվում է Կապանի Մ-2-ի մոտ 9.5կմ ճանապարհահատվածը18:09 28.09.2024
Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ17:48 28.09.2024
Իրանական ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները դեպի Բեյրութ17:28 28.09.2024
Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ է փոխանցել17:17 28.09.2024
Անահիտ Մկրտչյանը՝ տուրիզմի ոլորտում նոր կարգավորումների մասին16:04 28.09.2024
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է15:40 28.09.2024
Պակիստանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են նաև ռուս օդաչուներ14:30 28.09.2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները13:00 28.09.2024
Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել12:15 28.09.2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հանդես չգալ Թայվանի անկախության օգտին12:07 28.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին11:55 28.09.2024
Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարին Սիրիայի հարավում11:16 28.09.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է10:59 28.09.2024
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 10 հրթիռ21:56 28.09.2024
Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանելԱռավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։ Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի […] ...
21:46 28.09.2024
Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […] ...
21:35 28.09.2024
Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր ԱրևելքումԻսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կարծում է, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի վնասազերծումը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում։ «Հուսով եմ, որ այս գործողությունը փոփոխություններ կբերի և տարածաշրջանում խաղաղության հույս կբերի», – գրել է նա X-ում (նախկինում Twiiter): Հերցոգը նշել է, որ «ցանկանում է շնորհավորել» Պաշտպանության բանակի գլխավոր շտաբին, Իսրայելի հետախուզական ծառայությունների […] ...
21:29 28.09.2024
Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ ԼավրովՄի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում, Լիբանանում, […] ...
21:22 28.09.2024
Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։ «Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահը», պատասխանատու են հարյուրավոր ամերիկացիների սպանության համար՝ չորս տասնամյակ տևած ահաբեկչության ընթացքում: Իսրայելի օդային հարձակման ժամանակ նրա մահը արդարության հատուցում է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և Լիբանանի խաղաղ […] ...