18:46 26.06.2024
Հունիսի 26-ին տեղի է ունեցել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։ Ներկայացվել են հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳ նախարարության երկու օրենսդրական նախաձեռնությունները:
Անդրադառնալով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կարգավորման օրենսդրական նախաձեռնությանը՝ Ռուսլան Մարանդյանը նշել է.
«Նախաձեռնության առաջնային նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ ՀՀ-ում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորումը»։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է.
• Սահմանել անհատական շարժունակության միջոցի հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում է։
• Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
• Երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, ինչպես նաև մայթով կամ հետիոտնային արահետով այն դեպքերում, երբ բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է։ Երթևեկությունը կթույլատրվի կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար նախատեսված գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է:
• Որոշակի պայմանների առկայության դեպքում երթևեկությունը կթույլատրվի նաև երթևեկելի մասի աջ եզրով։
• Նշված միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն անհատական շարժունակության միջոցները 20 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
• Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող, օրինակ՝ ուսապարկի միջոցով):
• Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
• Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ՝ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
Կարգավորման շրջանակներում վերահսկողության մասով Ռուսլան Մարանդյանն ընդգծել է.
«Մեր տեսլականը հետևյալն է. ծրագրատեխնիկական լուծումների մասով հասնել մի իրավիճակի, երբ ծառայություն ձեռք բերողից պահանջվեն որոշակի տվյալներ։ Վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունը ծառայությունը տրամադրելիս պետք է հնարավորություն ունենա նույնականացնելու առնվազն անձի տարիքը»։
Ասուլիսի ընթացքում ներկայացվող ՆԳՆ երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերել է հանրային անվտանգության ապահովման շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու իրավական կարգավորմանը։ Մասնավորապես.
• Տնտեսվարողները կպարտավորվեն շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել բարձր որակի տեսահսկման համակարգերով՝ 24/7 ռեժիմով տեսանկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահելու հնարավորությամբ։
«Տնտեսավարողների շրջանակի ընտրությունը կապված է «Խելացի քաղաքի» կոնցեպտի հետ։ Ուրբանիզացիայի մակարդակի աճին զուգահեռ՝ սկսեց կիրառվել այս մոդելը, որի գլխավոր նպատակը հանրության կյանքի որակի բարելավումն է»,-ընդգծել է Մարանդյանը։
• Տնտեսվարողների համար նախատեսվում է պարտավորություն՝ շինության տարածքը այնպես կահավորել տեսահսկման համակարգերով, որպեսզի շինության մուտքը (մուտքերը), ինչպես նաև 2 մետր լայնությամբ հատվածը պարտադիր ընդգրկվեն տեսահսկվող տիրույթում։
• Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողներին տրվում է 1 տարի ժամկետ, որպեսզի կարողանան իրենց շինությունը կահավորել համապատասխան տեսահսկման համակարգերով։ Ընդ որում, օրենքը ուժի մեջ կմտնի Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրը, որը նախատեսվում է ընդունել օրենքի պաշտոնական հրապարակումից հետո 18-ամսյա ժամկետում։
«Նախագծի հավելյալ արդյունքը և արժեքը բարձր է լինելու։ Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին անհամաչափ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Օրենսդրական կարգավորումը նախաձեռնելիս ուսումնասիրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը»,-նշել է Ռուսլան Մարանդյանը։
Մարանդյանի խոսքով՝ որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես նաև տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։
«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համար, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար»,- նշել է նա և հստակեցրել՝ այլ դեպքերում այս եղանակով տվյալների ստացումը համարվելու է իրավախախտում։
10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ11:49 27.11.2024
«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքներըՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Գոլը 38-րդ րոպեին խփել է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից մնացեձլ է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիան» 12 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 […] ...
11:41 27.11.2024
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: ...
11:37 27.11.2024
Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը […] ...
11:30 27.11.2024
Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողըԵրեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...
11:24 27.11.2024
Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժըՆոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...
11:18 27.11.2024
Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...