Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի լինելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+25.09 oC

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի լինելու

17:00 26.06.2024

ՆԱՏՕ-ն չի լինի ուկրաինական հակամարտության մաս, դաշինքը չի անցնում և չի անցնի այս գիծը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հուլիսի 8-9-ը) կքննարկվի դաշինքի դերի ամրապնդումը Ուկրաինային աջակցությունը համակարգելու և նրա զինված ուժերի պատրաստման գործում։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ չնայած Կիևին արևմտյան երկրների աջակցությանը, ՆԱՏՕ-ն չի դառնա ուկրաինական հակամարտության մաս։ Կանցլերը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում այս հարցում միաձայնություն կա։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

19:50 01.07.2024

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ: Բանակային խաղերին մասնակցում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

19:48 01.07.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն, […] ...

Ավետ Պողոսյանը կազատվի ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից

19:45 01.07.2024

Ավետ Պողոսյանը կազատվի ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2024 թվականի հուլիսի 3-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: ...

Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին

19:40 01.07.2024

Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին: Նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մասկալկովան: Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, […] ...

Վարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին

19:33 01.07.2024

Վարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Վարչապետը նշել է, որ որպես հուլիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ […] ...

Պետական պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

19:27 01.07.2024

Պետական պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ […] ...

BACK_TO_TOP