Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+22.09 oC

Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա

23:05 26.06.2024

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել:

Չիլիի հավաքականի հետ հանդիպման միակ գոլը խփել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը 88-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո աշխարհի գործող չեմպիոնը ժամկետից շուտ ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիրը:

A խմբի մյուս խաղում կանադացիները նվազագույն հաշվով հաղթել են Պերուի հավաքականին։ Վերջին տուրից առաջ Արգենտինան ունի 6 միավոր, Կանադան՝ 3, Չիլին ու Պերուն՝ մեկական։ Երրորդ տուրում կկայանան Արգենտինա – Պերու, Չիլի – Կանադա հանդիպումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

20:45 01.07.2024

Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։ Նախագծով սահմանվել […] ...

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

20:38 01.07.2024

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,-նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

20:30 01.07.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկու հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

20:24 01.07.2024

Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին: Կուրթանի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 82 […] ...

Չինաստանը նպաստում է եվրոպական անվտանգության սպառնալիքներին․ Բլինքեն

20:17 01.07.2024

Չինաստանը նպաստում է եվրոպական անվտանգության սպառնալիքներին․ Բլինքեն

ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը վտանգ է ստեղծում եվրոպական երկրների համար։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով «Բրուքինգս» ինստիտուտում։ Բլինքենը ևս մեկ անգամ կրկնել է ամերիկյան վարչակազմի պնդումները, թե Չինաստանն աջակցում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ ՉԺՀ-ն «Ռուսաստանին զենք չի մատակարարում»։ «Եվրոպայի համար դա նշանակում է, […] ...

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

20:07 01.07.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր մարզպետի հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում տեղայնացնելու միջոցով գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը զարկ տալու […] ...

BACK_TO_TOP