Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+25.09 oC

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար

11:55 26.06.2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

«Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա։
Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ։

«Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գործընթացը դինամիկ է և երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն՝ չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագացնենք գործընթացը։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»,-եզրափակեց Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 01.07.2024

SHANTNEWS

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցու

19:56 01.07.2024

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցու

Իսրայելական կողմն ազատ է արձակել 55 պաղեստինցու, որոնք վերջին ամիսներին ձերբակալվել էին Գազայի հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AP գործակալությունը` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրների: Նշվում է, որ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է […] ...

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

19:52 01.07.2024

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ: Բանակային խաղերին մասնակցում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

19:48 01.07.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն, […] ...

Ավետ Պողոսյանը կազատվի ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից

19:44 01.07.2024

Ավետ Պողոսյանը կազատվի ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2024 թվականի հուլիսի 3-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: ...

Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին

19:40 01.07.2024

Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին: Նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մասկալկովան: Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, […] ...

BACK_TO_TOP