13:20 12.09.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի համոզմամբ` եթե ԱԱԾ, ոստիկանության, նախաքննական մարմնի գործունեությունը փոխհամաձայնեցված չէ, չի կարող ցանկալի արդյունք տալ: Սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրոսյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
«Ճշմարտության համար ասենք, որ խոսակցության ոճը մի փոքր ընկերական, կենցաղային էր, բայց ասել, որ նախաքննական մարմնի ղեկավարն իրավունք չուներ ԱԱԾ հետ մտքեր կիսել, համաձայն չեմ: Բաներ են ասվել, որ պետք է ճշտել: Իհարկե, եթե մենք վերցնում ենք դասական վիճակը, բնականաբար, ՀՀ գործող օրենսդրությունն ուղղակի չի թույլատրում որևէ դատավորի` իր գործողությունները պայմանավորել որևէ այլ պաշտոնյայի, այդ թվում` ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի որոշումներով, տրամադրություններով, գործողություններով, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հռչակված է «անկախ դատարան» ինստիտուտը, որը պետք է բացառի ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն, բայց մասնագիտական քննարկումները ոչ իրավաչափ չեմ համարում»,- ասաց նա:
Պետրոսյանը խուսափեց իրավական գնահատական տալ կատարվածին, նշեց, որ որոշակի փաստեր պետք է ճշտվեն, ինչպես, օրինակ` դատավորն իրականում կրե՞լ է այդ ազդեցությունը, թե՞ ոչ: Սա, ըստ Պետրոսյանի, ապացուցման ենթակա հանգամանք է:
Լրագրողները պատգամավորին հիշեցրին վարչապետի հայտարարությունը` օլիգարխների թիկնազորին զինաթափելու մասին, ապա հետաքրքրվեցին` իրենց խմբակցությունում զինաթափման ենթակա մարդիկ կա՞ն արդյոք:
«Ես չգիտեմ` նա ում նկատի ուներ, ոչ մի ընդհանուր հայտարարություն հակված չեմ վերագրել կոնկրետ որևէ մեկին: Ցանկացած հայտարարության հեղինակ պետք է բարի լինի կոնկրետացնել թիրախը, որ այնտեղից էլ ակնկալվի ողջամիտ արձագանք: Մեր խմբակցությունում ոչ ոք զինված չի շրջում, ես որևէ մեկին ամրակցված զենք չեմ տեսել, ուստի կարծում եմ, որ այդ հայտարարությունը մեզ չի վերաբերում»,- նշեց Պետրոսյանը:
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...
16:09 28.04.2025
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկելԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...
16:00 28.04.2025
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապինՎատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...
15:57 28.04.2025
«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղինԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...
15:54 28.04.2025
Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարիԿիևը, ինչպես և Ռուսաստանը, պետք է հրադադար հայտարարի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս կոչն է պարունակում մայիսի 8-11-ը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ «Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծում է Մոսկվան Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել […] ...