16:53 31.03.2018
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին անձամբ չեմ ճանաչում, բայց նրա ծառայությունը հայտնի է, և, հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա իրավամբ մեր ամենահարգված հոգևորականներից մեկն է: Այս պահիս, սակայն, սրբազանը հրաժարվում է հարցազրույցներ տալ, դադարեցրել է իր մասնակցությունը հոգևոր թեմայով հաղորդմանը: Ըստ երևույթին, նեղված է լրատվամիջոցներից, ֆեյսբուքյան օգտատերերից: Նեղվածության պատճառն էլ, հավանաբար, այն է, որ ԶԼՄ-ներն, իր կարծիքով, սխալ են լուսաբանել զոհված զինվորին հուղարկավորելու խնդիրը, իսկ «ֆեյսբուքչիները» էլ խնդիրը մեկնաբանել էին իրենց հատուկ միակողմանիությամբ ու չարությամբ»,- գրում է Արամ Աբրահամյանը «Առավոտ» օրաթերթի խմբագրականում:
«Հիշեցնեմ՝ այս տարվա փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանը,և հարց էր առաջացել նրան եկեղեցական կարգով հուղարկավորելու վերաբերյալ, քանի որ, ըստ որոշ պնդումների, նա մկրտված չէր: Գործի էության մասին արդեն գրել եմ, հիմա գրեմ նեղվածության մասին: Երբեք ինձ իրավունք չեմ վերապահի խորհուրդներ տալ որևէ հոգեւորականի, առավել ևս` Միքայել սրբազանին: Պարզապես կիսվեմ իմ՝ «լրագրողական ծառայության» փորձով:
Հաճախ է պատահում, որ քաղաքական գործիչները հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ առանց որևէ պատճառի «բշտում են» լրագրողներին՝ ինչ-որ բանում մեղադրելով նրանց: Առաջին մարդկային ռեակցիան շատ բնական է՝ թքել ու գնալ ու հետո մի երկու քաղցր խոսք գրել այդ անզուսպ գործչի հասցեին: Այդպես էլ վարվում էի 20-25 տարի առաջ: Բայց հիմա ես ինքս ինձ ասում եմ՝ «ստոպ», ինչո՞ւ եմ ես ընկել իմ վիրավորված զգացմունքների հետևից, իմ գործը տեղեկատվություն փոխանցելն է, իսկ այս գործչի ասածներն իմ աշխատանքի հումքն են:
Որքա՞ն է այդ հումքի տերն ինձ սիրում կամ ատում, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի: Ես, ի հեճուկս այս ամենի, իմ գործն եմ անում: Լրագրողը, այդպիսով, պետք է մի քանի անգամ ավելի ներողամիտ ու մեծահոգի լինի, քան քաղաքական գործիչը, որի գործն ընդդիմադիրներին «բշտելն է», իսկ այդ «խայթոցներից» երբեմն բաժին է հասնում լրագրողներին, երբ մարդը չափից դուրս ակտիվ է ձեռքերը թափահարում, ապա պատահական հարված կարող են ստանալ կողքին հայտնված մարդիկ:
Հոգևորականի առաքելությունը գուցե շատ ավելի բարձր է, քան լրագրողինը, և թերևս նմանություններն էլ այնքան շատ չեն. պարզապես ուզում էի պատմել, թե ինչպես եմ ես փորձում հաղթահարել իմ նեղվածությունները: Ուրիշ հարց, որ դա ոչ միշտ է ստացվում: Ասածս այն է, որ բոլոր խոսքերը՝ քնքուշ, թե վիրավորական, բոլոր արդարացի կամ անարդար մեղադրանքները կմոռացվեն, կգնան: Կյանքը չափից դուրս կարճ է նման մանր բաների վրա ծախսելու համար»,- գրել է Արամ Աբրահամյանը:
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչՎճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...
17:18 19.04.2025
Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...