Հայաստանում ստեղծվել է առաջին ռազմամարզական ճամբարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

Հայաստանում ստեղծվել է առաջին ռազմամարզական ճամբարը

13:42 12.09.2018

Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը:

«Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Դաշտային, ճամբարային դպրոցը Եղեգիսի կիրճում է: Նախկին ադրբեջանաբնակ այս գյուղում մնացած տները բավական լավ են պահպանված, վերականգնման ու հարդարման որոշ աշխատանքներից հետո լիովին պատրաստ կլինեն ընդունելու դաշտային ուսուցման սիրահարներին ու ճամբարականներին:

Առաջիկա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Արատեսն արդեն կհյուրընկալի կրթահամալիրի և Եղեգիսի կիրճի պատանիներին: 10-12-րդ դասարանցիները ռազմամարզական հավաք կունենան Արատեսում:

«Բնության գրկում, կյանքի իրական դժվարություններին դիմակայելու պայմաններում է հնարավոր անցկացնել իրական ռազմագիտության, հայրենաճանաչության դասերը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին Արատեսում կգործի Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը՝ իրական պայմաններում. դժվարություններ կհաղթահարեն, կսովորեն գործել իրական պայմաններում: Կաբինետային ռազմագիտությունը չի կարող արդյունավետ լինել, հաճախ ձևականացվում է: Ուսուցման այդ տարբերակը հազիվ թե հայրենիքի նկատմամբ այն հույզերն արթնացնի կամ պատանուն փոխանցի այն հմտությունները, որ նա 1-2 տարի հետո կարողանա իր քաղաքացիական պարտքը պատվով կատարել: Թող լինեն ինքնուրույն, ինքնուրույն տնօրինեն իրենց ունեցածը»,- ասել է կրթահամալիրի տնօրենը:

Այս տարի կրթահամալիրի սաներն ու Եղեգիսի կիրճի պատանիները սեպտեմբերի 21-ը դիմավորելու են Արատեսում՝ բարձունք հաղթահարելով: Սա կրթահամալիրի համար ավանդական դարձած արարողություն է, որն, ըստ տնօրենի, նաև խորհրդանշական է.

«Ամեն տարի այդ օրը մեր դրախտավայրին նայում ենք վերևից: Յուրաքանչյուրն ընտրում է իր բարձունքը և հաղթահարում այն: Շատ կարևոր է, որ պատանիները բարձունքից իջնեն, քայլեն, մաքրեն, նախապատրաստեն տարածքը աշնանային ծառատունկի համար ու տեղում բնակվելով՝ բարեկարգեն իրենց շուրջը: Մենք բարեկարգում, կառուցում ենք՝ ապրելով բնակչի իրավունքով, ով գիտի, թե իր տարածքին ինչ է հարկավոր»,- ասուլիսի ժամանակ նշել է Աշոտ Բլեյանը:

Բարեկարգման աշխատանքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է իր հաշվին: Ճամբարային դպրոցը շահույթ չի հետապնդում, տները տրամադրվում են անվճար՝ ճամբարային ուսուցման կամ ընտանեկան հավաքների համար: Կան նաև դաշտային, վրանային ճամբարներ, որոնք, ըստ նախաձեռնության հեղինակների, մարդուն ավելի մոտ են դարձնում բնությանն ու իրական կյանքի դժվարություններին:

Սեպտեմբերի 15-ին Արատեսի կենտրոն կայցելեն ՀՀ պաշտպանության, կրթության, տարածքային կառավարման և բնապահպանության փոխնախարարները, ովքեր տեղում կտեսնեն, թե ինչ պայմաններ են ստեղծված ռազմամարզական բանակումի համար: Առաջիկա ուսումնական տարվա ընթացքում բոլոր դպրոցները հնարավորություն կունենան անցնելու այդ ճամբարով, որը դեռևս միակն է Հայաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

11:45 05.07.2024

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը։ ...

Ով մեզ վնասի, կտուժի․ Նեթանյահու

11:35 05.07.2024

Ով մեզ վնասի, կտուժի․ Նեթանյահու

Իսրայելը մտադիր է պատասխանել իրեն վնասող ցանկացած ուժի։ Այս սկզբունքը սահմանվել է Լիբանանի հետ կապված, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբ կատարած այցի ժամանակ։ «Լիբանանի դեմ բարդ օպերացիայի ժամանակ մենք հաստատեցինք այն սկզբունքը, որ ով մեզ վնասի, կտուժի: Մենք դա իրականացրել ենք: Մենք գիտենք, որ դեռ երկար ճանապարհ կա […] ...

Միշելը հայտարարել է, որ Հունգարիան իրավասու չէ խոսել Ռուսաստանի հետ ԵՄ-ի անունից

11:26 05.07.2024

Միշելը հայտարարել է, որ Հունգարիան իրավասու չէ խոսել Ռուսաստանի հետ ԵՄ-ի անունից

Հունգարիան իրավասու չէ խոսել Ռուսաստանի հետ ԵՄ-ի անունից։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «ԵՄ խորհրդի հունգարական նախագահությունը Եվրամիության անունից Ռուսաստանի հետ շփումների մանդատ չունի», -գրել է Միշելը X-ում (նախկինում Twitter)՝ մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խաղաղության նախաձեռնությունները և տեղեկատվությունը Մոսկվա իր հնարավոր այցի մասին։ «Ոչ մի բանակցություն Ուկրաինայի վերաբերյալ չի կարող […] ...

Իսրայելի արտգործնախարարն Ուկրաինայի իր գործընկերոջն ասել է, որ Իրանը սպառնում է իրենց երկրներին

11:17 05.07.2024

Իսրայելի արտգործնախարարն Ուկրաինայի իր գործընկերոջն ասել է, որ Իրանը սպառնում է իրենց երկրներին

Իրանը վտանգ է ներկայացնում թե՛ Իսրայելի, թե՛ Ուկրաինայի համար, իսկ հրեական պետությունը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել Թեհրանի նկրտումները։ Այս մասին ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։ «Մենք քննարկել ենք մեր երկու երկրների միջև լավ հարաբերությունները, ինչպես նաև պատերազմը Գազայում և իրավիճակը Իսրայելի հյուսիսային սահմանին, Ուկրաինայում […] ...

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

11:03 05.07.2024

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։ «Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ […] ...

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են լեյբորիստները

10:55 05.07.2024

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են լեյբորիստները

Բրիտանական լեյբորիստական ​​կուսակցությունը ընտրատարածքների ավելի քան 70%-ում քվեաթերթիկների հաշվարկից հետո ստացել է խորհրդարանում տեղերի մեծամասնությունը, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, լեյբորիստները 474 ընտրատարածքներում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով ստանում են 331 պատգամավորական մանդատ։ Երկրորդ տեղում Պահպանողական կուսակցությունն է՝ 72 մանդատով, երրորդում՝ Լիբերալ-դեմոկրատները՝ 45 մանդատով։   ...

BACK_TO_TOP