Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+21.09 oC

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

09:31 22.06.2024

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

10:52 02.07.2024

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ […] ...

Ուսուցողական և հանրային իրազեկմանը նվիրված միջոցառումներ Արմավիրի և Կոտայքի մարզերում

10:47 02.07.2024

Ուսուցողական և հանրային իրազեկմանը նվիրված միջոցառումներ Արմավիրի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք կազմակերպություններում, բնակավայրերում, ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, սեմինար-դասախոսություններ և իրազեկման աշխատանքներ՝ միտված բարձրացնելու բնակչության պատրաստվածությունը և աղետներին դիմակայունությունը։ Հունիսի 21-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվել է «ՀԱԷԿ-ում միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» […] ...

Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

10:40 02.07.2024

Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրով փոխել է երկու նախարարների։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթում, Քեմալ Մեմիշօղլուն Ֆահրեթին Քոջայի փոխարեն նշանակվել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար։ Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։ Քոջան ու Օժասեկին […] ...

Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

10:34 02.07.2024

Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ ...

Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին

10:26 02.07.2024

Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին

Իրանն ամեն ինչ կանի շիական «Հըզբոլլահ» շարժմանը աջակցելու համար, եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Միջազգային հարաբերությունների Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա, քան բոլոր միջոցներով աջակցել «Հըզբոլլահին»», -պատասխանել է Խարազին […] ...

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

10:16 02.07.2024

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նշվում է, որ աշխատակիցները տարհանվել են։ Դեպքի վայրում են ոստիկաններ։ ...

BACK_TO_TOP