Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայից ձեռք բերված զինատեսակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայից ձեռք բերված զինատեսակը

23:31 18.06.2024

Հայաստանն ու Ֆրանսիան սպառազինության ձեռք բերման նոր գործարք են կնքել. դա տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Ի՞նչ է հայտնի «Սեզար» համակարգերի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ըստ էության «Սեզարը» հաուբից է՝ շարժական հրետանային համալիր, 155 մմ տրամաչափի թնդանոթով: Արտադրողը ֆրանսիական «Նեքստեր» ընկերությունն է, որը ֆրանսիական ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն ընկերություններից մեկն է: Առավելությունների թվում է արագաշարժությունը, հեռահարությունը, շահագործման ցածր ինքնարժեքը և ընդհանրապես՝ հաուբիցի ցածր արժեքը:

Հաուբիցն իրականացնում է 8 համազարկ՝ 1 րոպեի ընթացքում, մինչև 42 կմ հեռավարության հարվածներ է հասցնում, այն սպասարկում է 5 մարդ, մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում և 1 լիցքավորմամբ մինչև 600 կմ ճանապարհ կարող է անցնել:

Մեծագույն առավելություններից այն է, որ հաուբիցը կրակում է տարբեր արկերով՝ և՛ սովորական ֆուգուսային, և՛ բեկորային, և՛ կասետային, և՛ ռեակտիվ, և՛ հակատանկային կառավարվող՝ այսպես կոչվող «խելացի» արկերով՝ բոնուս տեսակի»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ ուղերձներ կային O’Բրայենի հայտարարություններում. Հարություն Մկրտչյանի մեկնաբանությունը

20:19 29.06.2024

Ի՞նչ ուղերձներ կային O’Բրայենի հայտարարություններում. Հարություն Մկրտչյանի մեկնաբանությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի գործընկերների ձևաչափով հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս O’Բրայենը Բաքվում էր և ուշագրավ հայտարարություններ է արել: Միաժամանակ ներսում էլ քաղաքական որոշ գործընթացներ են: Թե ինչ է այս ամենը նշանակում,«Հեռանկարի»  տաղավարում  քննարկվել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը․ Լոռու մարզպետի այցը՝ Քարկոփ

20:16 29.06.2024

ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը․ Լոռու մարզպետի այցը՝ Քարկոփ

Քարկոփ բնակավայրում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։ Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև […] ...

Հնդկաստանը նոր սերնդի տիեզերական հրթիռ է մշակում մարդկանց լուսին տանելու համար

20:08 29.06.2024

Հնդկաստանը նոր սերնդի տիեզերական հրթիռ է մշակում մարդկանց լուսին տանելու համար

Հնդկաստանը սկսել է աշխատել նոր սերնդի հրթիռի վրա հնդիկ տիեզերագնացներին Լուսին տանելու ծրագրի համար: Այս մասին NDTV-ին տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի Տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ղեկավար Սրիդարա Պանիքեր Սոմնաթը։ Նրա տվյալներով՝ նոր ավիակիրը ստացել է NGLV (Next Generation Launch Vehicle) Surya (հինդուիզմի արևի աստված) անունը։ «Մենք կառուցում ենք նոր հրթիռ, որը կոչվում է NGLV […] ...

SHANTNEWS

20:00 29.06.2024

SHANTNEWS

«Լոկոմոտիվի» լեգենդը կլքի ակումբը

19:41 29.06.2024

«Լոկոմոտիվի» լեգենդը կլքի ակումբը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Մարինատո Գիլերմեն կլքի թիմը 2024 թվականի հուլիսի 1-ին, երբ ավարտվի նրա պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Sport24-ը։ Ֆուտբոլիստին առաջարկվել է մնալ ակումբային կազմում կամ հրաժեշտի հանդիպում անցկացնել, սակայն, նա հրաժարվել է՝ որոշումը բացատրելով նրանով, որ ցանկանում է շարունակել կարիերան։ Նշվում է, որ Գիլերմեն առաջարկ ունի Մախաչկալայի «Դինամոյից», և նրանով հետաքրքրված են նաև […] ...

Գանան ԱՄՀ-ից ստացել է 360 մլն դոլարի հերթական տրանշը

19:30 29.06.2024

Գանան ԱՄՀ-ից ստացել է 360 մլն դոլարի հերթական տրանշը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը համաձայնել է Գանային հատկացնել 3 միլիարդ դոլար արժողությամբ վարկային գծից 360 միլիոն դոլարի հաջորդ՝ երրորդ տրանշը, ասվում է ԱՄՀ մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վարկային գծով ստացած ընդհանուր գումարը կազմել է 1,56 մլրդ դոլար։ Տրանշի թողարկումը տեղի է ունեցել Գանայի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների երկրորդ վերանայման ավարտից հետո։ […] ...

BACK_TO_TOP