Հայտնի են «Ուրարտուի» ու «Նոայի» մրցակիցները Կոնֆերեցիաների լիգայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+25.09 oC

Հայտնի են «Ուրարտուի» ու «Նոայի» մրցակիցները Կոնֆերեցիաների լիգայում

21:00 18.06.2024

Հայկական ակումբներն իմացան մրցակիցներին Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

Վիճակահանության արդյունքում Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» բաժին հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիան»։ Առաջին հանդիպումը կանցկացվի «Նոայի» խաղադաշտում։

Հայաստանի ավարտված առաջանությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» հետ։

Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լոկոմոտիվի» լեգենդը կլքի ակումբը

19:41 29.06.2024

«Լոկոմոտիվի» լեգենդը կլքի ակումբը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Մարինատո Գիլերմեն կլքի թիմը 2024 թվականի հուլիսի 1-ին, երբ ավարտվի նրա պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Sport24-ը։ Ֆուտբոլիստին առաջարկվել է մնալ ակումբային կազմում կամ հրաժեշտի հանդիպում անցկացնել, սակայն, նա հրաժարվել է՝ որոշումը բացատրելով նրանով, որ ցանկանում է շարունակել կարիերան։ Նշվում է, որ Գիլերմեն առաջարկ ունի Մախաչկալայի «Դինամոյից», և նրանով հետաքրքրված են նաև […] ...

Գանան ԱՄՀ-ից ստացել է 360 մլն դոլարի հերթական տրանշը

19:30 29.06.2024

Գանան ԱՄՀ-ից ստացել է 360 մլն դոլարի հերթական տրանշը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը համաձայնել է Գանային հատկացնել 3 միլիարդ դոլար արժողությամբ վարկային գծից 360 միլիոն դոլարի հաջորդ՝ երրորդ տրանշը, ասվում է ԱՄՀ մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վարկային գծով ստացած ընդհանուր գումարը կազմել է 1,56 մլրդ դոլար։ Տրանշի թողարկումը տեղի է ունեցել Գանայի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների երկրորդ վերանայման ավարտից հետո։ […] ...

BES կուսակցությունն առաջարկել է ստեղծել Հարավային Աֆրիկայի կառավարություն՝ առանց սպիտակամորթ փոքրամասնության մասնակցության

19:22 29.06.2024

BES կուսակցությունն առաջարկել է ստեղծել Հարավային Աֆրիկայի կառավարություն՝ առանց սպիտակամորթ փոքրամասնության մասնակցության

Ռադիկալ Եվրոպական տնտեսական ազատամարտիկներ (EFF) կուսակցությունը, որը գլխավորում է Ջուլիուս Մալեման, առաջարկել է Աֆրիկյան ազգային կոնգրեսին (ANC) ստեղծել Հարավային Աֆրիկայի կառավարություն՝ առանց երկրի սպիտակամորթ փոքրամասնության շահերը ներկայացնող կուսակցությունների մասնակցության։ Այս մասին հաղորդում է տեղական պետական ​​SABC մեդիա խումբը՝ վկայակոչելով BES-ի գլխավոր քարտուղար Մարշալ Դլամինիի՝ ՀԱԿ-ի ղեկավարությանը ուղարկված նամակը։ BES նախաձեռնությունն է համոզել ՀԱԿ-ին հրաժարվել ազգային […] ...

Ավարտվում է «Կախվածություն» հեռուստասերիալը. ի՞նչ է սպասվում հեռուստադիտողներին

19:10 29.06.2024

Ավարտվում է «Կախվածություն» հեռուստասերիալը. ի՞նչ է սպասվում հեռուստադիտողներին

«Կախվածություն» հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին: Եվս մի քանի օր և մեր հեռուստադիտողները կստանան բոլոր հարցերի պատասխաններն ու կտեսնեն իրադարձությունների այդքան երկար սպասված հանգուցալուծումը:     ...

Երևանում «Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. կան տուժածներ

19:00 29.06.2024

Երևանում «Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին […] ...

Եգիպտոսն ավարտել է նոր կառավարության ձևավորումը

18:52 29.06.2024

Եգիպտոսն ավարտել է նոր կառավարության ձևավորումը

Եգիպտոսի նոր կառավարության ձեւավորումը, որը վստահվել էր վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Մադբուլիին, ամբողջությամբ ավարտվել է, առաջիկա օրերին նախարարների նոր կաբինետը երդվելու է։ Այս մասին հայտնել են Եգիպտոսի կառավարական կառույցների աղբյուրները։ Նրանց խոսքով՝ «Մադբուլին ամբողջությամբ ավարտել է նոր կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Եգիպտոսի մի քանի նահանգների նահանգապետերի փոխարինման ու ռոտացիայի գործընթացը»։ Աղբյուրները նաև նշում են, որ «նոր […] ...

BACK_TO_TOP