Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+26.09 oC

Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը

18:24 18.06.2024

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ կոորդինացնել միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացը։

Անդրադառնալով դեռևս 2021 թվականին Կառավարության կողմից ընդունված Միգրացիոն քաղաքականության մշակման հայեցակարգին՝ Արմեն Ղազարյանը նշել է հարթակի օգնությամբ թիրախային ուղղություններով իրականացվող աշխատանքների շուրջ կառուցողական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը։

Արմեն Մկրտչյանն անդրադարձել է ՆԳ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ՝ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ձևավորման և միգրացիոն ոլորտում վարչության առջև դրված խնդիրներին։

Նա մատնանշել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում փորձագիտական ներուժի մեկտեղման, տեղեկատվության փոխանակման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։

Վարդուհի Դադունցը կարևորել է միգրացիոն քաղաքականության մշակման աշխատանքներում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ երկխոսության հարթակը կնպաստի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի իրականացման աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միգրացիոն քաղաքականության պլատֆորմի նպատակն ու խնդիրները։ Ներկայացվել են նաև Միգրացիոն հոսքերի կառավարման, ինտեգրման և վերաինտեգրման, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման քաղաքականության և Հայաստան-Սփյուռք համագործակցության 2023-2033 թթ. ռազմավարությունը։

Հանդիպման ավարտին մասնակիցները նախանշել են երկխոսության հարթակի առաջիկա քայլերը։
Նշենք, որ երկխոսության հարթակը բաց է ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Հարթակի աշխատանքներում ներգրավվել ցանկացողները կարող են դիմել Ներքին գործերի նախարարարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մավրիտանիայում նախագահական ընտրություններ են ընթանում

18:42 29.06.2024

Մավրիտանիայում նախագահական ընտրություններ են ընթանում

Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում (IRM) ընթանում են նախագահական ընտրություններ։ Գրեթե բոլոր դիտորդները և տարածաշրջանային մեկնաբանները ընտրությունների ֆավորիտ են անվանում IWW-ի ներկայիս նախագահ Մուհամեդ Ուլդ Շեյխ ալ-Ղազվանիին, ով առաջադրվում է երկրորդ հնգամյա ժամկետի համար։ Անկախ թեկնածուներ Բիրամ Ուլդ Դահ Ուլդ Աբեյդը, Ութումա Անտուան ​​Սուլեյման Սումարան և Մուհամեդ ալ-Ամին Մուրթաջա ալ-Վաֆին, Համադի Ուլդ Սիդի ալ-Մոխթարը (իսլամիստական ​​Թավասուլ կուսակցությունից), […] ...

Իսրայելական հրետանին հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան այդ կողմից հրետակոծությունների

18:31 29.06.2024

Իսրայելական հրետանին հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան այդ կողմից հրետակոծությունների

Իսրայելցի զինվորականները արձանագրել են երկու հակատանկային հրթիռների արձակումը Լիբանանից դեպի հրեական պետության հյուսիսային շրջանները։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ արկերն ընկել են Միսգավ-Ամ սահմանամերձ բնակավայրի տարածքում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի՝ հրետանին հարվածներ է հասցրել կրակի օջախներին։ Բացի այդ, օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում գտնվող Հուլա […] ...

Գերմանական աջակողմյան կուսակցության համանախագահները վերընտրվել են իրենց պաշտոններում

18:20 29.06.2024

Գերմանական աջակողմյան կուսակցության համանախագահները վերընտրվել են իրենց պաշտոններում

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահներ Թինո Չրուպալլան և Ալիս Վայդելը վերընտրվել են իրենց պաշտոններում։ Համապատասխան որոշումներն ընդունվել են Էսենում աջակողմյան համագումարում։ Կոնգրեսի պատվիրակների օգտին քվեարկել է, համապատասխանաբար, 82,7%-ը և 79,7%-ը։ Համագումարը տեղի է ունենում հունիսի 29-30-ը։ Քաղաքը ուժեղացրել է անվտանգության միջոցները։ Այս շաբաթավերջին իրավունքի դեմ բողոքի ցույցերին կմասնակցի մինչեւ 100 հազար մարդ։ Գերմանական հակահետախուզությունը […] ...

Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

18:10 29.06.2024

Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բուխարեստում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիաֆաքս» գործակալությունը։ 31-րդ նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ-ի դերը ներկայիս անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկար»: Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը, նախատեսվում է ընդունել Բուխարեստի հռչակագիրը՝ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով, նաև նախատեսվում […] ...

SHANTNEWS

18:00 29.06.2024

SHANTNEWS

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:50 29.06.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP