Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+27.09 oC

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցչին

17:49 18.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։

Սառա Մորգենթաուն վերահաստատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման հարցում։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական համագործակցությունը, ՀՀ արտահանման դիվերսիֆիկացմանը և այդ համատեքստում որպես արտահանման նոր շուկա Ամերիկյան մայրցամաքի դիտարկմանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ արտահանման ռազմավարության մշակմանը, որն այժմ ակտիվ քննարկումների փուլում է։

Անդրադարձ է կատարվել 2024 թվականի աշնանը կայանալիք «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հերթական միջոցառման Հայաստանի Հանրապետությունում անցկացմանը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում ցուցադրելու Հայաստանի տնտեսական ներուժը և խթանելու նոր գործարար կապեր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հետ։

Գևորգ Պապոյանը պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններն ու դրա սկզբունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:50 29.06.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ը Բոտսվանա է տեղափոխել C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը

17:41 29.06.2024

ԱՄՆ-ը Բոտսվանա է տեղափոխել C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը

ԱՄՆ-ը այս շաբաթ Բոտսվանա է տեղափոխել 30 միլիոն դոլար արժողությամբ C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը, հաղորդում է հարավաֆրիկյան Defenceweb պաշտպանական լրատվական պորտալը: «Ինքնաթիռը չէր կարող ժամանել ավելի լավ պահին, քան հիմա»,-Բոտսվանայի պաշտպանության և անվտանգության նախարար Կագիսո Մմուսիի խոսքերը մեջբերում է պորտալը: «Դա զգալիորեն կբարելավի ազգային զինված ուժերի օպերատիվ կարողությունները»,-ասել է նա: Ինքնաթիռների հանձնման արարողությունը տեղի է […] ...

Արարատ Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

17:32 29.06.2024

Արարատ Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով […] ...

Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից

17:25 29.06.2024

Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից

Էլեկտրաէներգիայի դեֆիցիտը Ուկրաինայում շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, այն ծածկելու համար արտերկրից ներգրավվում են ներմուծման մատակարարումներ: Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի նախարարության Telegram ալիքը։ Գործակալության տվյալներով՝ շտապօգնության մատակարարումներ են իրականացվել Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից, իսկ առևտրային ներմուծումը կազմել է 31390 ՄՎտ/ժ։ Ընթացիկ օրվա ընթացքում նախատեսվում է ներկրել մինչեւ 35203 ՄՎտ/ժ. : Ինչպես նշել […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:15 29.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […] ...

Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Եգիպտոսին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

17:08 29.06.2024

Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Եգիպտոսին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ համապատասխան հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 միլիարդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում […] ...

BACK_TO_TOP