Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, 50 վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+27.09 oC

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, 50 վիրավոր

17:11 18.06.2024

Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, տուժել է առնվազն 50 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։

Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։

Tasnim գործակալությունը հաղորդում է 50 տուժածի մասին։ Ըստ գործակալության հրապարակման՝ նահանգի մի քանի բնակավայրերում որոշ բնակիչներ դեռ փլատակներում են․ շտապօգնության խմբերն աշխատում են նրանց փրկելու ուղղությամբ:

Իրանական լրատվամիջոցները նշում են, որ 5 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Քաշմար քաղաքում և հարևան բնակավայրերում։

Իսկ ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ երկրաշարժը եղել է 4,9 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանական աջակողմյան համանախագահները վերընտրվել են իրենց պաշտոններում

18:20 29.06.2024

Գերմանական աջակողմյան համանախագահները վերընտրվել են իրենց պաշտոններում

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահներ Թինո Չրուպալլան և Ալիս Վայդելը վերընտրվել են իրենց պաշտոններում։ Համապատասխան որոշումներն ընդունվել են Էսենում աջակողմյան համագումարում։ Կոնգրեսի պատվիրակների օգտին քվեարկել է, համապատասխանաբար, 82,7%-ը և 79,7%-ը։ Համագումարը տեղի է ունենում հունիսի 29-30-ը։ Քաղաքը ուժեղացրել է անվտանգության միջոցները։ Այս շաբաթավերջին իրավունքի դեմ բողոքի ցույցերին կմասնակցի մինչեւ 100 հազար մարդ։ Գերմանական հակահետախուզությունը […] ...

Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

18:10 29.06.2024

Բուխարեստում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բուխարեստում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիաֆաքս» գործակալությունը։ 31-րդ նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ-ի դերը ներկայիս անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկար»: Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը, նախատեսվում է ընդունել Բուխարեստի հռչակագիրը՝ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով, նաև նախատեսվում […] ...

SHANTNEWS

18:00 29.06.2024

SHANTNEWS

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:50 29.06.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ը Բոտսվանա է տեղափոխել C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը

17:41 29.06.2024

ԱՄՆ-ը Բոտսվանա է տեղափոխել C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը

ԱՄՆ-ը այս շաբաթ Բոտսվանա է տեղափոխել 30 միլիոն դոլար արժողությամբ C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը, հաղորդում է հարավաֆրիկյան Defenceweb պաշտպանական լրատվական պորտալը: «Ինքնաթիռը չէր կարող ժամանել ավելի լավ պահին, քան հիմա»,-Բոտսվանայի պաշտպանության և անվտանգության նախարար Կագիսո Մմուսիի խոսքերը մեջբերում է պորտալը: «Դա զգալիորեն կբարելավի ազգային զինված ուժերի օպերատիվ կարողությունները»,-ասել է նա: Ինքնաթիռների հանձնման արարողությունը տեղի է […] ...

Արարատ Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

17:32 29.06.2024

Արարատ Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով […] ...

BACK_TO_TOP