07:11 12.09.2018
Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ:
Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնիությանը ոչ իրավաչափ միջամտության առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի հարուցումը և այդ առիթով նախաքննություն նախաձեռնելը: Պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս գործի քննության ընթացքը:
Դրանից բացի՝ ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական որևէ ազդեցությունից: Այս առնչությամբ արձանագրվել են քրեական հետապնդման մարմինների հայտարարություններն այն մասին, որ առկա են վերջին ժամանակաշրջանի քրեական գործերով նախաքննության ու իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու փորձեր: Նման երևույթները մտահոգիչ են: Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ դրանք գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է սեփական վարքագծով ցույց տա, որ անկախ է որևէ մեկից և պետք է յուրաքանչյուր որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա:
Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաև գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը:
Կալանքի հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ այն ունի կիրառության հիմքերի ու իրավաչափության պայմանների սպառիչ շրջանակ, որոնք յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման պայմաններում պետք է դառնան դատական ստուգման առարկա: Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք»,- ասված է օմբուդսմենի հայտարարությունում:
15:47 28.04.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողներիԱպրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող […] ...
15:45 28.04.2025
Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել ենԱպրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից՝ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակության-ոստիկանության կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի […] ...
15:42 28.04.2025
Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը ժամը 10։00-ից 16։00-ն կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։ Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․ ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ […] ...
15:39 28.04.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 21-27-ըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը, նախալեռնային շրջաններում՝ տերևների առաջացումը և բողբոջների ուռչումը։ Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու […] ...
15:35 28.04.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Բացահայտվել է չհայտարարագրված 1690 լիտր դիզելային վառելիքի տեղափոխման մի քանի դեպք։ Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Մաքսային հսկողությունից թաքցված 3960 տուփ ծխախոտի ներկրման փորձը կանխվել է։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 3290 կգ շների համար նախատեսված կեր։ 5 դեպքով փորձել են ՀՀ ներկրել […] ...
15:30 28.04.2025
Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ ԲելինգհեմՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը» Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […] ...