Եկել եմ նիստին, տեսնում եմ «Կինդեր Սյուրպրիզ». Լևոն Բարսեղյանի դժգոհությունը Գյումրիի ավագանու նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Եկել եմ նիստին, տեսնում եմ «Կինդեր Սյուրպրիզ». Լևոն Բարսեղյանի դժգոհությունը Գյումրիի ավագանու նիստին

22:13 11.09.2018

Ավագանու անդամները նիստի մեկնարկից ամիջապես հետո սկսեցին քննարկել ու միաձայն կողմ քվեարկել այն հարցերին, որոնք առնչվում էին նվիրատվություններին ու ֆինանսական աջակցություններին: Իսկ երբ հերթը հասավ Գյումրիում եղած պետական  հինգ կառույցների վերանորոգման  պետական ծրագրի շրջանակներում  նախագծանախահաշվային փաստաթղթերի համար տեղական բյուջեից  պահանջվող ֆինանսական հատկացումներին, քննարկումն ակտիվացավ , ոչ միայն այն պատճառով, որ ոմանց սրտով չէր, այլև նախագծին ավագանու անդամները նախապես չէին ծանոթացել:

«Վերջին րոպեին հարց բերելով, խոթելով օրակարգ` չպիտի լինի այդպես, ես էդ մասին շատ եմ ասել: Ժողովուրդ ջան, կարդալ է պետք, ուսումնասիրել, հարցեր տալ, ծանոթանալ, հետո գալ նիստին, հիմա ես եկել եմ նիստին, տեսնում եմ «Կինդեր Սյուրպրիզ»»,- դժգոհեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Իսկ ըստ նախագծի` Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի կտուրի, Հոգեկան առողջության կենտրոնի, թիվ 7, 18 դպրոցներում և Մարզական բարձրագույն վարպետության դպրոցում վերանորոգման շինաշխատանքներ կատարելու համար կառավարությունը  հրատապ ծրագրով գումար է հատկացրել ՝ պայմանով, որ քաղաքային բյուջեն ևս պետք է մասնակցություն ունենա:

«Այս կառույցները, ճիշտ է, աշխատում և գործում են Գյումրի համայնքում, բայց համայնքապատկան կառույցներ չեն, սրանց վերաբերվող բոլոր աշխատանքների ֆինանսավորումը մշտապես  պետք է կատարվի հանրապետության բյուջեից, քանի որ հանրապետական ենթակայության կառույցներ են, բայց խորհրդակցության ժամանակ առաջ է քաշվել  հարց,որ նախագծանախահաշվային  աշխատանքների համար գումարները տրամադրվեն համայնքային բյուջեից»,- ավագանիներին պարզաբանեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

«Գալա» խմբակցության անդամները որոշեցին նախագծի քվեարկությանը չմասնակցել, իսկ ավագանու մյուս անդամները կողմ քվեարկեցին կառավարության առաջարկին և քաղաքի բյուջեից տրամադրեցին մեկ միլիոն ինը հարյուր հազար դրամ` նախագծային աշխատանքների իրականացման համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP