Կառավարությունն ընդլայնում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման իրավական ակտերի շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:05:37
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+19.09 oC

Կառավարությունն ընդլայնում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման իրավական ակտերի շարքը

17:55 13.06.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային Ժողովում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթ, որով լրացվում է իրավական ակտերի այն շարքը, որոնք այս ընթացքում նախաձեռնել է Կառավարությունը, աջակցելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

«Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում՝ կսահմանվի Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը։

Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը։

Ազգային ժողովը ներկայացված նախագծերն ընդունել է հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

15:40 05.04.2025

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի  բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

15:28 05.04.2025

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։ ...

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

15:12 05.04.2025

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...

SHANTNEWS

15:00 05.04.2025

SHANTNEWS

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:54 05.04.2025

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «Խաղաղ օվկիանոսում ապրիլի 5-ին՝ ժամը 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 11.22-ին) տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 158 կմ հարավ, օջախը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,- ասվում է […] ...

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

14:38 05.04.2025

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...

BACK_TO_TOP